Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։

Պրն․ Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

Բիզնես ինովացիոն ֆորումն այս տարի ...

Գնաս խաղաղությամբ, սիրելի ընկեր»,-գրել է նախարարը։

Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Կարեն Վարդանյանը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենն էր, 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է։

(Visited 39 times, 1 visits today)