Երբ Տիգրանի մայրը որդու ձեռքը բռնած խոսել է, նույնիսկ կոմայի մեջ Տիգրանի աչքերից արցունք է հոսել ու այդ ժամանակ… Նաիրի Հոխիկյանի հուզիչ գրառումը

Նաիրի Հոխիկյանը գրում է. Տիգրան Արշակյանը հորաքրոջս թոռն էր։ Դրական էմոցիաներով մեր այս տղային ես փոքր տարիքում եմ շատ տեսել, հետո անցան տարիներ, երեխաներն արագ մեծացան, ու մի օր Տիգրանն էլ զորակոչվեց ազգային բանակ։

2020-ի պատերազմի օրերին լավ ծառայության համար մեր Տիգրանին Մեղրիից տեղափոխել էին Արցախի Ջրական, այնտեղ էլ աչքի էր ընկել իր կարգապահ եւ խիզախ ծառայությամբ։ 2020-ի հոկտեմբերի 12-ին Շուշիում էի, երբ եղբայրս զանգեց և ասաց, որ Տիգրանը ծանր վիրшվոր է։

Նախ ոտքից վիրшվորվել է, բայց իր մեջ ուժ է գտել մեքենա վարել ու վիրшվոր ծառայակից ընկերներին ավելի քան 100կմ տեղափոխել, տանել հпսպիտալ, ապա վերադարձել է դիրքեր։ Նույն օրը, սակայն, թշնшմու դրпնի հшրվածից խուսափել չի կարողացել։ Օրեր շարունակ Տիգրանը կոմայի մեջ էր։

Հոկտեմբերի 14-ին եղբայրս հայտնեց, որ բժիշկները այլևս չկարողացան պայքարել Տիգրանի կյանքի համար։ Հետո իմացա, որ երբ Տիգրանի մայրը որդու կողքին, ձեռքը բռնած խոսել է, պատմել իր զգացումների մասին, նույնիսկ կոմայի մեջ Տիգրանի աչքերից արցունք է հոսել։

Տիգրանի մш հից անցել է 1 տարի։ Ցավ է, իհարկե։ Նույնքան ցավ յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար։ Բայց մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ շտկել մեր մեջքը, վախի ու հուսալքության փոխարեն մեր ամեն զո հված հերոսի փոխարեն ունենալ նոր զավակներ, ամեն զո հված հերոսի փոխարեն ոչնչացնել տասնյակ թշն ամու։ Ապրելու միակ բանաձևը սա է։

(Visited 19 times, 1 visits today)