«Երանելի Օրեր Էին․․․» Ալբերտ Հովհաննիսյանի Հայրը Ընտանեկան Նոր Լուսանկար Է Հրապարակել և Հուզիչ Գրառում Արել

Ալբերտ Հովհաննիսյանի հայրը շարունակում է ապրել ընտանեկան այն ջերմ հիշողություններով, որնցում կա իր որդին՝ Ալբերտը։ Նրա բոլոր մտքերը հասկանալիորեն Ալբերտի մասին են։

Ալբերտը բացառիկ մարդկային որակների կրող էր, ինչի մասին փաստում է նրան ճանաչող ցանկացած ոք։

Ալբերտը տարբեր դպրոցներում է ուսանել, Քվատ վարժարանի սան է եղել, բանակ զորակոչվելուց առաջ դարձել է Սլավոնական համալսարանի Քաղաքագիտական ֆակուլտետի սան։

Արտակ Հովհաննիսյանը հաճախակի է իր տղայի մասին հրապարակումներով կիսվում։ Նա պարբերաբար թերթում է ընտանեկան արխիվը և լուսանկարային կադրեր տեղադրում իր սոցհարթակում՝ պատմելով տարբեր դեպքերի և իրավիճակների մասին։

Հրապարակլով ընտանեկան արխիվի ևս մեկ լուսանկար՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է․ «Ալբերտ ջան, երանելի օրեր էին, երբ բոլորս միասին էինք։Իսկ հիմա անգամ ամենա չնչին բանը, որը ապրելն է, որպեսզի ապրեցնենք քեզ, չի ստացվում, գիտես տղես ամեն անգամ Եռաբլուր գալուց և շիրիմիդ դիմաց կանգլելուց ամոթ եմ զգում»։

(Visited 23 times, 1 visits today)