Ես ինքս ճգնաժամային մենեջեր եմ, ինքն էլ՝ ճգնաժամ ստեղծելու վարպետ։ Իրար հետ պասերով կաշխատենք

 Բարև ձեզ, պրն Քոչարյան։

– Բարև ծըզ։

– Սկսենք ամենակարևորից։ Պատրաստվո՞ւմ եք վերցնել պատգամավորական մանդատը։

– Բա իհարկե։ Հայերեն չես հասկանո՞ւմ, դա ինձ պատգամավորական անձեռնմխելիությո՛ւն ա տալիս, անձեռնմխելիությո՛ւն։ Այսինքս՝ ոչ մեկը չի կարա ձեռըս մըխի, ինչքան ուզում ա չաքուճ ունենա։

– Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ եզրակացության հանգեցիք խորհրդարանական ընտրություններից։

– Եզրակացրեցի, որ ես ամենաստաբիլ քաղաքական գործիչն եմ։ Էս անգամ էլ 21 տոկոս ստացա, 1998-ին էլ էի էդքան ստացել, 2003-ին էլ․․․

– Բայց 1998-ին ու 2003-ին ինքներդ Ձեզ նախագահ հռչակեցիք․․․

– Դե հիմա․․․ Կարևորը ստաբիլությունը չի՞։

– Մի խոսքով՝ գո՞հ եք արդյունքներից։

– Էս էրկու օրը կերևա։

– ՍԴ որոշո՞ւմը նկատի ունեք։

– Չէ, ի՞նչ ՍԴ, էս էրկու օրը բաժանածս փողերը պիտի վերադարձնեն, եթե լրիվ վերադարձրեցին՝ ուրեմն գոհ եմ։ Իսկ եթե ոչ՝ մեզ ներքաղաքական ցնցումներ են սպասվում։

Ի դեպ՝ ինչո՞ւ ընտրությունների գնացիք հատկապես Դաշնակցության հետ։

– Լսի, ես որսորդ մարդ եմ։ Եթե որսի ժամանակ մեկը կարող ա մեջքիցդ խփի, ավելի լավ չի՞ միշտ կողքը լինես ու վերահսկես։

– Իսկ նրա՞նք ինչու Ձեզ միացան։
– Դե․․․  ես է՛լ վատ չեմ կրակում։

– Ընտրություններից հետո կարծես շատ չեք քննադատում Նիկոլին։

– Գիտե՞ս՝ Նիկոլի մեջ ինչն ա դուրըս գալիս։ Հիշում ե՞ս էն որ Մոսկվայում հայտարարել էր, թե «եթե բոլորը դժգոհ են, պիտի այնպես անել, որ բոլորը գոհ լինեն», ու սաղ վրեն խնդում էին։ Բայց տես՝ ընտրություններից առաջ իմ վիճակն էլ վիճակ չէր, իրանն էլ, բայց այնպես արեց, որ էրկուսս էլ գոհ մնանք։ Ինքը իշխանությունը պահպանեց, ես մտա խորհրդարան։

– Այսինքն՝ հետագա համագործակցությունը չե՞ք բացառում։

– Մենք իրար հետ շատ լավ կաշխատենք։ Ես ինքս ճգնաժամային մենեջեր եմ, ինքն էլ՝ ճգնաժամ ստեղծելու վարպետ։ Իրար հետ պասերով կաշխատենք։

(Visited 14 times, 1 visits today)