Դիրքի ուղղությամբ արձակված ար կերն ընկնում են այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը։ Տղային այր վածքներով տեղափոխում են հիվանդանոց, սակայն…

Արամ Գևորգյանը գրում է. Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր։ 2020-ի հունվարին էր զորակոչվել բանակ։ Ասկերանում էր ծառայում։ Պատերազմի օրերին պաշտպանում էր Ակնայի (Աղդամի) դիրքերը։

31 օր թշն ամուն դիմագրավելուց հետո Անդրեասը հոկտեմբերի 28-ին վիրա վորում է ստանում. նրանց դիրքի ուղղությամբ արձակված երկու ար կերն էլ ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը։ Տղային այր վածքներով տեղափոխում են երևանյան հիվանդանոց։

Շուրջ 10 օր նա պայքարում է կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 6-ի լուսադեմին Անդրեասի սիրտը կանգ է առնում… Ապագա տնտեսագետ էր Անդրեասը։ Ուսումը կիսատ թողնելով էր զորակոչվել բանակ։ Անկատար մնացին նրա

բազում երազանքներն և իղձերը, կիսատ մնացին նրա ծնողների նպատակները՝ կապված իրենց որդու հետ, դատարկ մնաց Անդրեասի տեղն իր հայրենի Ուրցաձորում։ Անդրեասը 19 տարեկան էր։

(Visited 8 times, 1 visits today)