Գիտեմ, որ հիմա դժվարին կացության առաջ է Վարչապետը. Այս ի՜նչ դժվար են մաքրվում այդ տականքների թողած 20 տարիների Ավգյան ախոռները. Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը գրում է. «Լիդիան Արմենիա»-յի հետ այս զրուցը վարողը` մեր երկրին նախկին ազգադավ, անկուշտ թալանչի նախագահը հիմա իր ցուցիկ շներին բաց է թողել կառավարության ու վարչապետի վրա, և սրանք էլ, նախկինների կամակատար մեդիա դաշտի հարթակներում ու ամբողջ համացանցում, իրենց անժելաներով, սաթիկներով և էլի շատ ծախված լրագրողներով ոռնում են, բառաչում են, թե այս հարցում կառավարությունը տապալվել է:

Դրանից ոգևորված՝ «Լիդիան Արմենիա»-ն իր հայտարարության մեջ վկայեց հենց ժողովրդին ճնշելու հորինված փաստ. «Երկու տարի շարունակ մի խումբ անձինք ապօրինաբար ներխուժել են «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածք, փակել են օրինական բոլոր թույլտվություններն ունեցող խոշոր ներդրողի մուտքը սեփական տարածք…»:
Ուշադրություն դարձրի՞ք, սիրելի ընթերցողներ, ըստ «Լիդիանի», իրենք օրինական են, տարածքն էլ պատկանում է իրենց, իսկ երկրի շահերի համար մարտնչող բնապահպանները՝ անօրինական:
Այո, Ամուլսարն այն թնջուկն է, որ նախորդ իշխանության ազգադավ քաղաքականությունից ժառանգություն մնաց, և այդ թնջուկն այն մնացուկն է, որ ոչ մի կերպ չի քանդվում: Հներից ոչ մեկը հիմա չի ուզում հիշել, թե ինչպես Ամուլսարի ճակատագիրը իրենց տիրապետության օրոք դրվեց խաղաքարտի՝ շահադիտական նպատակներով պայմանագիրը ստորագրելով: Չեն հիշում, կամ չեն ուզում հիշել, թե ինչպես սահմանադրական դատարանին կարգադրվեց, որ որոշում կայացնի, թե այդ պայմանագիրը ՀՀ Սահմանադրությանը չի հակասում: Հետո էլ իրենց ձեռքի թաշկինակ Ազգային ժողովի պատգամավորները հաստատեցին այդ ազգադավ պայմանագիրը:
Հիմա այս ամենը ցրում են իրենց վրայից և բան են գտել՝ հերթական անգամ վայրահաչելու կառավարության վրա:

Թե տեսնեիր, հերթական ախմախությունդ ...

Անցած գիշերվա կադրերը նայելով ես կրկին ու կրկին ողջունում եմ այն անձնվեր ջահելներին, ովքեր տառապում են Ամուլսարի մոտ, ովքեր, ոչ իրենց մեղքով, բախվեցին ոստիկանների հետ: Նրանք այն նույն աղջիկներն ու տղաներն են, ովքեր հեղափոխության ակտիվ մասնակիցներն էին, ովքեր Հայաստանը հանցավոր սեռժից փրկելու համար էին պայքարում, հիմա էլ պայքարում են, որ հնի ռեժիմից ազատված Հայաստանը մնա անապական մաքրությամբ: Աշխարհը որ պայթի էլ, նրանք շարունակելու են իրենց պայքարը, շարունակելու են հանուն մաքուր մթնոլորտի: Եվ եթե Լիդիանի տնակների վրա նրանք թողնում են «Ամուլսարը սար է մնալու» մակագրությունը, դա նույնն է, ինչ 2018-ին միահամուռ վանկարկում էին «Քայլ արա՝ մերժիր սեռժին»: Միանշանակ է, որ նրանց այս պայքարը հանցագործ նախկինների ժամանակին արած անօրեն գործունեության դեմ ուղղված պայքար է: Արդարացի՛ պայքար: Հիմա էլ, անշուշտ, ես մտովի ձեզ հետ եմ, նստացույցը շարունակող նվիրյալներ:
Գիտեմ, որ հիմա դժվարին կացության առաջ է Վարչապետը՝ մի կողմից երկրի կենսաբանական մաքրության պահպանումը, մյուս կողմից տնտեսական նպատակահարմարությունը, որը նաև հանքարդյունաբերությամբ պիտի խթանվի: Կա նաև վտանգը, որ ջրից հանելով նախկինների նետած քարը՝ երկիրը կարող է կանգնել միջազգային դատարանի առաջ: Այս ի՜նչ դժվար են մաքրվում այդ տականքների թողած 20 տարիների Ավգյան ախոռները: Մաքրման այդ գործընթացը դանդաղեց կորոնավիրուս կոչված այս ախտի հայտնվելով: Այդ դանդաղելը ազգադավ հները ողջունում են, չարախնդում են, հայ լինելու իրենց կերպը կորցնում են ու մեդիադաշտն ու համացանցը լցնում են իրենց չարամիտ ու ստահոտ լուրերով, իրենց նողկալի հաչոցներով:

Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը ...

Այս խնդիրը չպիտի թերագնահատվի կառավարության կողմից, սրանից օգտվում են այն ոճրագործները, որոնք մեր երկրի վզին կապեցին սա՝ իրենց անձնական շահն ունենալով, անտեսեցին ժողովրդի, մանավանդ բնապահպան նվիրյալների և շրջակա գյուղերի ու քաղաքների բնակչության արդարացի բողոքները: Ներկա Հայաստանի քաղաքացիական հասարակությունը արդեն ազդեցիկ ուժ է, և նրա ձայնը լսելի պիտի դառնա այսօրվա կառավարությանը: Տեղացի հանրությունը ժողովրդի մի մասն է, իշխանություն ունեցող մաս, և նրա հետ պարզ, անմիջական խոսակցություն պետք է ծավալվի: Նախորդ ռեժիմի իշխանավորները նրանցից ապօրինաբար խլել են իրենց պատկանող հողերը, հանձնել Լիդիան Արմենիային, և այս մութ գործարքի համար այդ նախորդներ կոչվածները պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի ողջ ուժով: Նրանք ժամանակին կատարել են ստոր քայլ, որը կարելի է նաև երկրի և ժողովրդի հանդեպ դիվերսիա համարել: Ինչո՞ւ պիտի Լիդիանը հիմա իրեն տեր ու տիրական զգա այն տարածքում, որը փաստորեն մեր ոչ ու փուչ նախորդ խշխանավորները ծախեցին նրան՝ այդ ծախել բառի ամենաստույգ իմաստով: Նախորդ իշխանությունները սովոր չէին օտար ներդրողներին հենց այնպես տեղ տալ, նշանակում է կոռուպցիոն դրսևորումներն այդ գործարքում ակնհայտ են: Ես չեմ կարծում, թե մեր կառավարությունը պիտի զգուշանա միջազգային դատարան դիմելու Լիդիան-ի սպառնալիքներից: Գուցե թե այնտեղ շատ բան կբացահայտվի: Միջազգային դատարանը, ի տարբերություն մեր դատարանների, որոշակի հստակ օրենսդրական նորմերով է գործը նայելու, պարզապես մեր կողմից պետք է ունենալ պրոֆեսիոնալ փաստաբանների խումբ: Եթե Լիդիանն իր ծախսած միլիոնավոր դոլարներից է խոսում, իր ավերած այդ հողատարածքի տերերն էլ պակաս պահանջատերեր չեն: Ի վերջո, ինչ-որ քայլեր պիտի արվեն, թե չէ Ամուլսարը դամոկլյան սրի նման կախված կմնա իշխանության գլխին:

168 ժամ». Փաշինյան-Միքայելյան ...

Աստված ոչ արասցե, իհարկե: Ես չէի ուզենա, որ կառավարությունում կարծեն, թե Ամուլսարը շահագործելուն խանգարելու որևէ փաստացի հիմք չկա: Չմոռանանք, որ այս ընթացքում Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը վերակազմավորվել է Restructured Lydian-ի, որին էլ պատկանում է Լիդիան Արմենիա հայաստանյան դուստր ընկերությունը: Ի դեպ, կազմավորված ընկերությունում հիմա ընդգրկված են թուրք տասնյակ մարդիկ: Լիդիանը ահագին պարտքեր ունի շվեդական և ամերիկյան բաժնետերերին: Ուրեմն կա՛ն հակափաստարկներ: 2018-ի հեղափոխությունից օրեր առաջ շատերն էին ասում, թե չկան լծակներ՝ սեռժիկի մարդատյաց ռեժիմից ազատվելու: Տեսա՞ք ինչ եղավ: Հիմա էլ, այս պարագայում կլինի մեր ուզածը: Երկրի բնապահպան խնդիրները հոգատար լուծողի պահանջ ունեն: Իսկ այդ հոգատար լուծողն այսօր մեր կառավարությունն է, որ ժողովրդով իշխանության եկած և այդ ժողովրդի արդարացի բողոքի ձայնը չլսելու իրավունք պարզապես չունի: Ռեժիմի փոփոխության հասած կառավարությունը պիտի շարունակի պաշտպանել հեղափոխության արժեքները: Կոնկրետ Ամուլսարի պարագայում որոշակի, հստակ դիրքորոշումը հրամայական է, մանավանդ ՇՄԱԳ-ի ներկայացրած դրույթներում բազմաթիվ են կեղծիքներն ու հակասական կարծիքները: Թերություններով լեցուն այդ փաստաթղթերով չես կարող եզրակացնել, թե Ամուլսարի զոհաբերումով բնապահպան ի՞նչ վնասներ կհասնեն հարակից բնակավայրերին, Ջերմուկ քաղաքին, Ջերմուկի առողջարար ջրերին, Արփա, Որոտան, Կարպ գետերին, դրանց հետևանքով էլ` Սևանա լճին: Իսկ լիցենզիա տալու հանգամանքների քննությունը շատ ավելի մութ կետեր կբացահայտի այդ պայմանագրում, որը Բաղրամյան 26-ի թելադրանքով է վավերացվել:
Թե չէ լեզու ենք դրել այդ կոռումպացված նախորդ իշխանությանն այսօր գովերգող մի քանի թափթփուկների բերաններում, որոնք օրն ի բուն հաչում են, հա՛ հաչում:
Հուսանք, թե Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունն արդյունք է տալու, և մի հիմնավոր կարծիքով առաջարկ կարվի Վարչապետին, որին էլ վերապահված է հիշյալ թնջուկի քանդման առաջին ջութակի դերը:

(Visited 12 times, 1 visits today)