Գերագույն գլխավոր մերժվածը խոսեց էն հայ քաջորդիներից, որոնց սոված, առանց համազգեստ ու կոշիկ էին պահում բանակում.Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ՛՛Անդրշիրիմյան կյանքից քաղաքական դիակ դարձած գերագույն գլխավոր մերժվածը խոսեց…

Խոսեց Ալիևի արած հայտաարարություններից, Ալիևի երկարացած լեզվից, Ալիևին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել պարտադրելուց, խոսեց բանակից և հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներից…

Հա, խոսեց էն նույն հայ քաջորդիներից, որոնց սոված, առանց համազգեստ ու կոշիկ էին պահում բանակում, խոսեց էն նույն սպաներից ու զինվորներից, որոնց ձեռքը 80-ականների զենք տալով էին ուղարկում մարտի… խոսեց էն նույն գեներալներից, որոնց նկուղներն ու պահեստները լիքն էին զինվորի համար նախատեսված սննդով, համազգեստով, զենքով, իսկ ավտոտնակներում կայանած էին բանակին նվիրաբերած մեքենաները…

Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություներից հետո ակնհայտ են այն դրական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել հենց բանակում: Նոր սննդակարգի շնորհիվ զինվորն էլ սոված չի քնում, առանց ներքնաշոր ու համազգեստ չի մնում ու որ ամենակարևորն է՝ առանց փամփուշտ սահման չի պահում: Իսկ հայկական բանակի նոր զինտեխնիկայով համալրումերի մասին խոսելն արդեն ավելորդ է: Կարճ ժամանակ առաջ նույն Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը խոսում էր հայկական բանակի ձեռքբերումների ու պահած առաջնագծի մասին՝ շեշտելով, որ ադրբեջանական զինուժը զրկված է գործելու հնարավորությունից։

Սերժի հավատարիմ էս զինվոՌին ու ՀՀկ-ի ...

Հայտնի մերժվածը խոսեց նաև Ալիևին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել պարտադրելուց։

Պարտադրելու՞ց… քանի՞ անգամ եք «պարտադրել»… քանի՞ անգամ եք Արցախի անվտանգության շրջաններն առաջարկել Ալիևին, ու քանի՞ անգամ եք մերժվել։ Պոզներին տված հարցազրույցդ հիշի։ Հիմա դրան «պարտադրել» են ասու՞մ։

Ինչ վերաբեվում է երկարացած լեզվին, ապա դրան ի նպաստ գործում է հենց նույն մերժվածի ընտանիքը: Խոհանոցային փեսայի իրականության հետ աղերս չունեցող ստահոդ լուրերը դրա վառ ապացույցն են:

Այո, խոհանոցային փեսան ու Ադրբեջանի նախագահը՝ մեր թշնամին, խոսում են նույն լեզվով…

Միգուցե երկարել է Ալիևի լեզուն, բայց միայն լեզուն, այլ ոչ թե ձեռքերը, ինչպես 2016-ի ապրիլին։

Վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ ...

Ու կարիք չկա յուրայիններին հույս տալու, թե մի օր՝ մոտ ապագայում երկրում իշխանություն կփոխվի: Ճիշտ է հույսը վերջինն է մեռնում, բայց քաղաքական դիակների մոտ դա ի սպառ բացակայում է…

Ու մի բան էլ, սեփական քաղաքական գարշահոտությունը հնարավոր չէ քողարկել անգամ Ալիևի զառանցանքների քողի տակ…

(Visited 45 times, 1 visits today)