Բերման են ենթարկվել Սամվել Ալեքսանյանի եղբորորդին և վերջինիս կինը. տեսանյութ

news.am-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում մի քանի քաղաքացիների: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7–ի ուշ երեկոյան Երևանի կենտրոնում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում։ Պարզվել է, որ բերման ենթարկվածների թվում են Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանն ու իր կինը, ինչպես նաև նորագյուղցի հեղինակություն Ռոման Մուրադյանն իր կնոջ հետ, որոնց ոստիկանները բռնություն գործադրելով նստեցրել են մեքենան։

Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին լուրջ մարմնական վնասված է ստացել ականջի շրջանում և այս պահին նրան վիրահատում են։

Միջադեպի պատճառը, ըստ  տեղեկությունների, այն է, որ ոստիկանները մոտեցել են զույգերին և կոպիտ ձևով պահանջել լքել ռեստորանը, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։

Ոստիկանության լրատվության բաժնից այս առնչությամբ հայտնեցին. «Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է:Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»։

 

(Visited 35 times, 1 visits today)