Բեռնատարով ճայթրուկներով.փորձում են քшոսшյին վիճակ ստեղծել կենտրոնական բանկի դիմաց

Բեռնատարով ճայթրուկներով.փորձում են քшոսшյին վիճակ ստեղծել կենտրոնական բանկի դիմաց:

Կենտրոնական բանկի դիմաց քիչ առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վնասվել է  բանկի դիմաց կայանած քաղաքացիներից մեկի ավտոմեքենան։

Հիշեցնենք, որ ակտիվիստ Մանուել Մանուկյանը զրուցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, երբ կենտրոնական բանկի դիմաց բեռնատար ավտոմեքենա մոտեցավ, բեռնախցիկում шկտիվիստներ էին, Մանուկյանը նույնպես կարողանալով խուսափել ոստիկանական ուժերից, հայտնվեց բեռնախցիկում և սկսեցին գունավոր ծուխ վառել, որոնք այնուհետև նետվում էին Վազգեն Սարգսյանի փողոց։ Մեքենայի սեփականատերը վրդովված մեզ հայտնեց, որ գույնը, որը հայտնվել է իր մեքենայի վրա, չի անցնում։

«Դա գուաշ է, չի անցնում։ Գալու են «պոլիշ» անեն, էս ինչ բան էր», — ասաց մեքենայի տերը։
 Գունավոր ծխով ակցիայի ժամանակ մեքենա է վնասվել

Մենք հայտնել էինք, որ մինչեւ ակցիայի մեկնարկն այստեղ ոստիկանական ուժեր էին կուտшկվել, թվով 7-ից 8 ավտոմեքենա, և մինչ ոստիկանները լրագրողներին դիմակը ճիշտ կրելու կոչեր էին հնչեցնում, բեռնատարը շատ հանգիստ ներխուժեց բանկի տարածք, ոստիկանները անակնկալի եկան։

Ակտիվիստները ակցիան իրականացնելուց հետո նույնիսկ կարողացան բեռնատարով փախչել, չնայած ոստիկանական մի քանի մեքենա գնաց նրանց հետևից։

«Սրանց սաղին բռնnւմ ենք ու՝ բաժին»,- ասաց ոստիկաններից մեկը։

(Visited 102 times, 1 visits today)