Բեյրութի քաղաքապետը չի կարողացել զսպել հուզմունքը ուղիղ եթերի ժամանակ և արտասվել է (տեսանյութ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի քաղաքապետ Մարուան Աբբուդը չի կարողացել զսպել արցունքները լրագրողների ու տեսախցիկների առաջ՝ օգոստոսի 4-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունից հետո։ Այս մասին գրում է moroccoworldnews-ը։

«Պայթյունը նման էր Հիրոսիմայում  և Նագասակիում տեղի ունեցած պայթյուններին։ Ես երբեք նման պայթյուն չէի տեսել։ Սա ազգային աղետ է, սա աղետ է Լիբանանի համար։ Մենք պետք է ուժեղ լինենք, խիզախ լինենք…, բայց սա չափազանց է», — ասել է քաղաքապետը։

Նշենք, որ ըստ հաղորդվող լուրերի պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից։  Պայթյունի պատճառ է դարձել նավահանգստին մոտ պահեստավորված մի քանի տոննա ամոնիումի նիտրատը։

(Visited 31 times, 1 visits today)