Արտակարգ դեպք Հայաստանում. հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել

Հատուկ պահպանվող տարածքում փորձել են թունավորել խմելու ջուրը | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհիցԺամը 09։20-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի։

Հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել. shamshyan.comՈստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ-ին։

Այնուհետև ահազանգով ժամանած ոստիիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, որը հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նա 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։

(Visited 36 times, 1 visits today)