Արդյո՞ք երեխաները պետք է դիմակ կրեն,բացօթյա տարածքում պարտադի՞ր է դիմակ կրեն, այս ամենը համակարգված կարդացեք տվյալ հոդվածում

Պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, որ նախատեսում են՝ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առևտրի իրականացման վայրերը, իսկ մայիսի 25-ից պարտադիր է կլինի  դիմակների կրումը: Չկրելու դեպքում լինելու են տուգանքներ: Հայտարարությունից հետո բավականին մեծ աժիոտաժ էր սկսվել քաղաքացիների մոտ: Շատերը չէին հասկանում, թե ինչու է դիմակ պարտադիր լինելու ամսի 25-ից, եթե տրանսպորտը, մանկապարտեզները և առևտրի իրականացման վայրերը բացվելու են մայիսի 18-ին:  Պարետի խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ մայիսի 25-ից պարտադիր դիմակ կրելը գործելու է բացօթյա տարածքների համար, իսկ ահա փակ տարածքների պարագայում տվյալ օրենքը կգործի հենց մայիսի 18-ից: Ընդ որում՝ Դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց՝ մայիսի 18֊ից։Врачи выявили контактировавших с зараженной COVID-19 ...Որոշման ներկայացումից հետո քաղաքացիներին ամենից շատ հուզող հարցերից մեկը տուգանքներն էին: Նշենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված шրտшկшրգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի, այսինքն՝ 100000-ից 250000 ՀՀ դրամի չափով։ Այս խումբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է ՀՀ ոստիկանությունը:Специалисты МЧС не советуют россиянам носить защитные маскиՏուգանքների հարցին ԱԺ-ում անդրադարձավ նաև պարետ Ավինյանը, ով նշեց, որ տրանսպորտից օգտվելիս պարտադիր է լինելու դիմակ կրելը, սակայն չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը: Նաև պարտադիր կանոններ են սահմանված ախտահանման հետ կապված: Կան վերահսկող մարմիններ, որոնք պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը.«Այո, տուգանքների չափը բավականին բարձր է, խիստ է, այն սկսվում է 100 հազար դրամից: Այո, պետք է խիստ լինենք: Ես ուզում եմ, որ մենք մեր մոտեցումը փոխենք, չմտածենք՝ դե լավ, էսօր դիմակ չկրեմ, այլ հասկանանք ու մտածենք չվարակելու և չվարակվելու մասին»,-հավելել էր Ավինյանը: Քննարկվող հարցերից մյուսը վերաբերում է երեխաների դիմակներ կրելուն եւ չկրելու դեպքում կիրառվող տուգանքներին: Քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ երեխաները նույնպե՞ս դիմակ չկրելու համար տուգանվելու են և ըստ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածին համապատասխան՝  վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը: Այսինքն 16 տարեկանից բարձր քաղաքացիների նկատմամբ նույնպես գործելու են տուգանքներ: Իսկ մինչ 16 տարեկանների նկատմամբ այդ տուգանքները չեն գործելու:Դիմակային նորաձևություն» կամ ...Ինչ վերաբերում է մինչեւ 16 տարեկան, մասնավորապես՝ մանկապարտեզ գնացող երեխաներին կորոնավիրուսից պաշտպանելուն,պարետի խոսնակ Վահան Հունանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ մանկապարտեզ գնալիս հստակ կանոններ են լինելու, որոնք կհրապարակվեն:

(Visited 43 times, 1 visits today)