Ավելի շատ լավացած, քան վարակված.տվյալները հունիսի 19-ի դրությամբ

Հայաստանում հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 459 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 19157 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 91943  (մեկ օրում արվել է 1951 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10462 անձ (պակասել է 266-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 8266  անձ` վերջին մեկ օրում 706  անձ:

Ընդհանուր առմամբ, 319 պացիենտ մшհшցել է (ավելացել է 7-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մшհվшն 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մшհը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:

(Visited 146 times, 1 visits today)