Աշոտը մարդ չի ծեծել, մարդ չի սպանել, ձեր ունեցած բիզնեսի մեջ չի մտել

Լրագրող Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ինչ դուք, ինչ ձեր քննադատությունները։
Քանի օր է գրում են ու չեն դնջանում, սենսացիա` Աշոտիկը պարել է։ Աչքներիդ թայն էլ հանել է։ Ի՞նչ է, որ վարչապետի տղա է, ոչ պիտի պարի, ոչ պիտի խմի, ոչ ծխի.. վերջ տվեք։ Աշոտը մարդ չի ծեծել, մարդ չի սպանել, ձեր ունեցած բիզնեսի մեջ չի մտել` փայատեր չի։ Չի գնացել սրճարան, կլուբ ու պառկել բազմոցին ու լպրիշավարի չի պահել իրեն, ատրճանակ չի պահել հաճախորդի քունքին։ Աղջիկներ չի բռնաբարել..` նվաստացրել։
Հաջորդը սենսացիոն լուրը, թե Արսեն Թորոսյանը արձակուրդից վերադարձավ ու կորոնայի թվերը աճեց։ Պնդուկ ուղեղների արգասիք։
Դրա համար էլ յանի ընդդիմադիր, ու ձեզ ուզում եք որ հասարակությունը լո՞ւրջ վերաբերվի։
Իշխանությունները լավ գիտեն, թե ով է իրենց դիմաց, դրա համար էլ ձեզ, որպես ընդդիմադիրի բանատեղ չեն դնում։ Դե, ինչպե՞ս դնեն։ Դուք դեռ ձեր հանցանքների համար պատասխան չեք տվել, բայց առուն թռել ու ասում եք հոպ։Լավ Նիկոլ, չես հասկանում, որ օսիպովական մենթլուշկեքը քո դեմ են աշխատում.  Արթուր Հայրապետյան

Իրականում այնքան քննադատելու բան կա։ Դուք անգամ քննադատելուց եք հեռու։ Էլի մենք ենք, որ անխնա քննադատում ենք, որովհետեւ մենք ենք ընտրել այս իշխանություններին, ու սրտներս ցավում է։ Մի խոսքով, ասես-չասես, դուք անուղղելի եք, բայց շարունակեք ինչպես որ սկսել եք։ Ինչքան շարունակեք նույն կերպ, այնքան ձեզնից կհեռացնեք առողջ դատող մարդկանց։

(Visited 77 times, 1 visits today)