Անգելա Մերկելը կատարեց խոստումը, պարզապես փախցրեց Նավլնուն Օմսկից, Նավալնին արդեն Բեռլինում է

Գերմանիայից Օմսկ ժամանած հատուկ օդանավն առավոտյան մեկնել է Բեռլին՝ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխելով գերմանական կլինիկաներից մեկը:

Այդ մասին հայտնել է Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը: «Ալեքսեյին տեղափոխող օդանավը մեկնել է Բեռլին: Մեծ շնորհակալություն բոլորին իրենց աջակցության համար: Ալեքսեյի կյանքի և առողջության համար պայքարը նոր է սկսվում, և դեռ անցնելու շատ բան կա, բայց այժմ գոնե առաջին քայլն արվել է», — գրել է Յարմիշը Twitter-ում:
Image

Օդանավն Օմսկ քաղաքի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին: Դրանից երկու ժամ առաջ Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիին շտապօգնության մեքենայով տեղափոխել են օդանավակայան: Օմսկի հիվանդանոցի բժիշկները նշել էին, որ Նավալնիի վիճակը որոշակիորեն կայունացել է:
Самолет, который должен доставить Алексея Навального из России на лечение в Германию, в аэропорту Омска, 21 августа 2020 года

Թեև նրանք պնդել էին, որ նա կարող է բուժում ստանալ հենց Օմսկում, սակայն հարազատների պնդմամբ նրան Բեռլինում գտնվող Charite բժշկական կլինիկա տեղափոխելու և բուժումն այդտեղ շարունակելու որոշում էր կայացվել:

(Visited 239 times, 1 visits today)