Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել 30-ամյա Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին (տեսանյութ)

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են տարածել 30-ամյա Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին։ Հիշեցնենք, որ նա Հայաստանում հուլիսի 9-ից համարվում էր անհետ կորած։

Նախնական տվյալներով՝ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը՝ ծնված 1990 թ․, գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, օրեր շարունակ իրականացվել են որոնական աշխատանքներ, բայց անարդյունք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե տղամարդը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին ու տարածել նրա մասնակցությամբ տեսանյութ։

ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ քննարկել է նաև Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի անհետացման հետ կապված հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանում անազատության մեջ պահվող Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը։

Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ ...

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն այսօր տեղեկացրել է, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը (արդյունքների մասին մենք նույնպես կտեղեկացվենք):

Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին»,- նշել է նա:

Նարեկ Սարդարյանը Հայաստանի Հանրապետության արդեն երրորդ քաղաքացին է, որն այժմ Ադրբեջանում է գտնվում։ 2018 թվականից Ադրբեջանում ապօրինի ազատազրկված է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ինչպես նաև Վայոց ձորի Եղեգիս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանը։ Ադրբեջանում ազատազրկված է նաև ՊԲ պայմանագրային զինծառայող, Արցախի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։

(Visited 27 times, 1 visits today)