Դերասան Ալեքսանդր Բաբասյանի նախկին կինը`Լիլիթ Բասյանը, հետաքրքիր և ռոմանտիկ սթորիներ է հրապարակել:
Նա ցույց է տվել իր 1000+ վարդերը, ինչպես նաև Լիլիթի ձախ ձեռքին նկատելի է եղել նշանադրության մատանի:Լիլիթը միտումնավոր ձեռքը դրել էր ծաղիկներին և ցույց տվել իր մատանին:Ըստ մեր ունեցած տեղեկության`Լիլիթը այսպես հայտնել էր նոր հարաբերությունների մասին, որոնք իսկապես լուրջ փուլ են մտել:
Եվ ահա Լիլիթը այսօր հաստատել է StarNews-ի հրապարակումը`իր սիրելիի հետ լուսանկար տեղադրելով:
Այս ամենից հետո դերասան Ալեքսանդր Բաբասյանը սթորի հրապարակում է արել իր ոտքերի լուսանկարն ու գրել հետևյալը.
«Թող լավ ըլնեն»,-կից դերասանն ավելացրել է ծիծաղ արտահայտող էմոջիներ:
Այստեղից կարելի է ենթադրել, որ Ալեքսանդրը հենց նախկին կնոջն ու նրա նոր սիրելիին նկատի ունի:
Նշենք նաև, որ կարճ ժամանակ անց Ալեքսանդրը ջնջեց լուսանկարը, սակայն այն արդեն մեր արխիվում էր: