Ինչ էլ համեստ են․.. Փաստորեն այս գավառական թատրոնում կարելի է ամեն ինչ պահանջել ու ամեն ինչից խոսել՝ «որը կկպնի, կկպնի» տրամաբանությա՞մբ։ Բա դատավորների մեջ մեկը չի եղել, որ… Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր էջում գրել է. Արամ Վարդևանյանը Բարձր դա տարանից խնդրել է կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, կամ էլ ընտրեւթյունների երկրորդ փուլ նշանակել, կամ էլ մանդատների բաշխումը

փոխել։ Ինչ էլ համեստ են բայց․ կարող էին պահանջել դրանից զատ նաև իրենց հաղթող ճանաչել։ Իսկ եթե լուրջ՝ նման դիմումը վարույթ է ընդունվե՞լ։ Երբ դիմողը չի միմանում, թե կոնկրետ ի՞նչ է պահանջում։ Սովորական դա տարանում

մի բառ ավել կամ մի բառ պակաս գրես, դիմումդ հետ են տալիս։ Մի բառ ասում ես ավել՝ ընդատում են։ Պարզվում է այս գավառական թատրոնում կարելի է ամեն ինչ պահանջել ու ամեն ինչից խոսել՝ «որը կկպնի, կկպնի» տրամաբանությա՞մբ։ Բա դա տավորների մեջ մեկը չի եղել, որ դիմումը հետ տա ու ասի, որ երեք պահանջներից յուրաքանչյուրը տարբեր ապացուցողական բազաներ են պահանջում․․․ Իսկ «Հայաստան» դաշինքի դիմումը մեկ նախադասությունով այսպես կբնութագրվի՝ ինչ ցանկանում եք արեք, միայն ՔՊ-ն «հաղթող» չլինի․․․ Էխ, երկիր, երկիր․․․․ Այ այսպես էլ խորհրդարանում օրենք են գրելու․․․

(Visited 52 times, 1 visits today)