Ինչպես վնասազերծել կոտրված ջերմաչափի սնդիկը. հնարքներ, որոնց մասին պարտավոր են բոլորն իմանան

Սնդիկն իրենից վտանգ չի ներկայացնում, վտանգավոր են միայն վերջինիս գոլորշիները, որոնք ունեն թունավոր ազդեցություն: Սնդիկը գոլորշանում է սենյակային ջերմաստիճանում, իսկ այդ գոլորշիները թունավոր են ու խիստ վտանգավոր: Ջերմաչափը կոտրելուց հետ սնդիկի փոքր կաթիլները վայրկենական ներծծվում են գորգի մազմզուկների, հատակի ու շրիշակների ճաքերի մեջ: Եթե մարդը երկար գտնվի այդ սենյակում, մեծ կլինի սնդիկային թունավորման ենթարկվելու վտանգը: Օրգանիզմում թունավոր նյութի կուտակումը խիսկ վտանգավոր է:

Ի՞նչ անել երբ ջերմաչափը կոտրվել է:
Սկզբում երեխաներին արագ դուրս բերեք սենյակից, նույնիսկ ավելի լավ է՝ բնակարանից: Ահազանգեք փրկարարներին: Մինչ նրանք տեղ կհասնեն, կատարեք հետևյալ քայլերը. օդափոխե՛ք սենյակը (սենյակը օդափոխելու անհրաժեշտություն կլինի 7 օրվա ընթացքում), մաքրման ընթացքում սենյակը պետք է փակ պահել՝ արգելելով երեխաների ու տնային կենդանիների մուտքը (բնակարանում սնդիկի տարածումը կանխարգելելու համար):

Եթե որոշել եք սնդիկն ինքնուրույն հավաքել՝ մի մոռացեք ռետինե ձեռնոցների, բախիլների ու թանզիվե դիմակի մասին: Սնդիկը կարելի է հավաքել ներարկիչով, խոնավ թերթով կամ ձեթով ներծծված լաթով: Առանձնահատուկ ուշադրությամբ պետք է մաքրել հատակի ու շրիշակների ճաքերն ու գորգը (եթե նրա վրա սնդիկ է ընկել): Օգտագործել փոքր շերեփ, կարտոնե կամ ծալավոր թուղթ` սնդիկի մեծ գնդիկները հավաքելու և կարծր, պլաստմասե, ջրով տարողության մեջ տեղափոխելու համար,
• օգտագործել դեղորայքի կաթոցիչ, ներարկիչ, ասպիրատոր շիշ կամ պիպետ` կլանելու համար մնացյալ սնդիկի բոլոր փոքրիկ կաթիլները, որոնք ընկել են գորգերի տակ կամ հատակի ճեղքերի մեջ: (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. արգելվում է օգտագործել փոշեծծիչ, քանի որ այն սնդիկի գոլորշին կտարածի սենյակի մեջ: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել կպչուն ժապավեն` փոքր գնդիկները հեռացնելու համար), ամբողջ սնդիկը տեղավորել անօդաթափանց պլաստմասե, ջրով լցված տարողության մեջ,
• մանրազնին մաքրել ձեռքերը և անձնական պաշտպանական հանդերձանքը,
• բացել պատուհանները և օդափոխել տարածքը մեխանիկական օդափոխիչներով առնվազն 24 ժամ` արտաքին օդ մղելով և նվազեցնելով մնացորդային գոլորշու կոնցենտրացիաները:

(Visited 169 times, 1 visits today)