Ինչպես է Մարիшմ Փաշինյшնը երգում՝ մեքենш վարելիս (տեսանյութ)

Վարչшպետի դուստրը, ինստшգրամի իր էջի «story» բաժնում տեսшնյութ է տեղադրել, որտեղ մեքենա է վшրում և երգում:

Տեսանյութը՝ ստորև.

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե աշխատանք փնտրող երիտասարդը ինչպես կարող է 20-22 տարիների ընթացքում ունենալ բարձրագույն կրթություն, տիրապետել առնվազն 3 լեզվի, կատարյալ տիրապետել համակարգչային մի քանի ծրագրերի, ունենալ նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, այն պարագայում, երբ աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների թեկնածությունը ոչ ոք չի դիտարկում նոր աշխատակից ընտրելու դեպքում։

«Մենք հենց դպրոցից պետք է երեխաներին տրամադրենք, որ նրանք պետք է 3 լեզվի տիրապետեն։ Դա մեր տեսլականի մասն է։ 22 տարեկանում մարդը պետք է լեզուներ իմանա։ Օրինակ, իմ աղջիկը՝ Մարիամը, 20 տարեկան է, արդեն մեկ տարի է, որ բակալավրն ավարտել է։ Կատարյալ տիրապետում է անգլերենին, ռուսերեն վատ չգիտի։ Դա նրա շնորհիվ չէ, որ ես վարչապետ եմ։ Երբ ես վարչապետ եմ դարձել, նա ավարտել է»,- ասաց Փաշինյանը։ Նա նկատեց, որ 20-22 տարեկանը նաեւ պետք է տիրապետի համակարգչին. «Այսօր երեխաները 10 տարեկանում են կատարյալ համակարգչի տիրապետում, բա 20-22 տարեկանը համակարգչի չտիրապետի՞։ Դա խնդիր է։

Իսկ այ, աշխատանքային փորձի հետ համաձայն եմ, մարդը ո՞նց կարող է 22 տարեկանում երեք տարվա աշխատանքային փորձ ունենա, երբ նոր է ավարտել բուհը»։

Փաշինյանը նաեւ կատակեց՝ կապված պնդման հետ, թե փորձ չունեցող երիտասարդների թեկնածությունը ոչ ոք չի դիտարկում նոր աշխատակից ընտրելու դեպքում. «Բա ինչի՞ եք մեր կառավարությանը մեղադրում, որ երիտասարդներին շատ ենք գործի ընդունում»։

Վարչապետը նշեց, որ կառավարության տեսլականն է, որ բարձրագույն կրթությունը պարտադիր զուգորդվի հետազոտական կրթության հետ. «Մենք ունենք ֆակուլտետներ, բայց մարդը իր մասնագիտության հետ պրակտիկորեն չի առնչվել»։

Ինչ վերաբերում է նույն օգտատիրոջ պնդմանը, որ կանանց իրավունքները խախտվում են, եւ հաճախ ոչ ադեկվատ մոտեցում է ցուցաբերվում գործատուի կողմից` կապված աշխատակցի արտաքին տվյալների հետ, Փաշինյանը համաձայնեց. «Կանանց իրավունքների հետ կապված, այո, խնդիր ունենք։ Ես ուրախ եմ, որ վերջին 15 օրում երեք կնոջ բարձր պաշտոնների եմ նշանակել։ Նշանակել եմ զբոսաշրջության կոմիտեի նախագահ, արդարադատության փոխնախարար, տարածքային կառավարման փոխնախարար»,-ասաց նա։

(Visited 212 times, 1 visits today)