Ինչպես զարդարել Նոր տարվա տոնածառը, որպեսզի չբարկացնեք Ջրային Վագրին․․․2022թ․-ի կարևոր կանոնները

Ինչպես զարդարել Նոր տարվա տոնածառը, որպեսզի չբարկացնեք Ջրային Վագրին․․․2022թ․-ի կարևոր կանոնները։Ամանորի և
Սուրբ Ծննդի նախաշեմին ամենակարևոր ավանդույթներից է տոնածառը զարդարելը։ Սակայն անհրաժեշտ է զարդեր ընտրել՝
հաշվի առնելով գալիք տարվա խորհրդանիշը։

2022 թվականին, ըստ չինական հորոսկոպի, Կապույտ Վագրը կդառնա այդպիսի խորհրդանիշ։Վագրին չբարկացնելու և գալիք տա-
րում անախորժություններից խուսափելու համար հարկավոր է խուսափել տոնածառը զարդարելիս վառ փայլազարդ, կարմիր և դե-
ղին խաղալիքներից, ինչպես նաև արևելյան այլ նշանների տեսքով զարդերից:

Աստղագուշակները խորհուրդ են տալիս այս տարի խուսափել վառ բազմերանգ փայլերից, որով սովորաբար ընդունված է Ամանո-

րին տոնածառը զարդարել։ Տոնածառին խորհուրդ չի տրվում նաև տարբեր ոճի խաղալիքներ և զարդեր կախել։ Նման անհամապա-
տասխանությունն ու անճաշակությունը կարող են զայրացնել Վագրին։

Բացի այդ, այս տարի որպես զարդարանք բացառված են կարմիր և դեղին խաղալիքները։ Նման զարդարանքները հաստատ չեն օգ-
նի շահել գիշատչի բարեհաճությունը, և նույնիսկ կարող է զայրացնել նրան։Նաև 2022 թվականի Ամանորին մի կախեք արևելյան այլ
նշանների խաղալիքներ տոնածառի վրա։

Այդպիսիք կարող էին մնալ նախորդ տոներից ու տարեցտարի կախվել Ամանորյա ծառից։ Այնուամենայնիվ, դա կարող է մրցակցութ-
յուն առաջացնել տարվա խորհրդանիշների միջև և շեղել բախտն ու երջանկությունը գալիք տարում:

(Visited 63 times, 1 visits today)