Ինչպե՞ս հրաժարվել ծխելու վնասակար սովորությունից

Ծխող աղջիկները սեքսուա՞լ են - BlogNews.am

Արտասահմանյան մամուլում նկարագրվում է 5 օրվա ընթացքում ծխելուց հրաժարվելու միջոց, որն ամերիկյան մասնագետների կողմից առաջարկվել է աստղագնացների խումբ ընդունված օդաչուներին: Ահա այդ մեթոդը. ԱՌԱՋԻՆ ՕՐ Արթնանալ սովորականից կես ժամ շուտ, 2-3 բաժակ ջուր խմել, ցնցուղ ընդունել։ Նախաճաշին բավարարվել մրգերով, մրգահյութերով, որից հետո կատարել մի քանի շնչառական վարժություններ (խորը ներշնչել, արտաշնչել)։ Ամեն անգամ ծխելու ցանկություն ունենալու դեպքում այն «մարել» 2-3 բաժակ ջրով, մրգահյութով և շնչառական վարժություններով։

Ծխող աղջիկները սեքսուա՞լ են - BlogNews.am

Խուսափել ծխողների շրջապատում գտնվելուց։ Ճաշը պետք է թեթև լինի. բանջարեղենի աղցան, ապուր, մուրաբայով կարկանդակ, մրգահյութեր։ Պարտադիր է ուտելուց անմիջապես հետո զբոսնել։ Ընթրիքը նույնպես պետք է թեթև լինի։ Չպետք է անգործության մատնվել, նստել հեռուստացույցի առջև, օգտվելփափուկ կահույքից, ալկոհոլային խմիչքներ գործածել։ ԵՐԿՐՈՐԴ ՕՐ 2-3 բաժակ ջուր՝ անոթի, այնուհետև՝ շնչառական վարժություններ։ Նախաճաշից հետո (մրգեր, հյութեր) ոտքով գնալ աշխատանքի։ Կրկնել առաջին օրվա ռեժիմը։ Ծխելու ցանկությունը դարձյալ ճնշել ջրով, հյութերով, շնչառական վարժություններով։ ԵՐՐՈՐԴ ՕՐ Նույն սննդակարգը։

Женщина с сигаретой (Серафима Лежнева) / Стихи.ру

Կտրականապես չծխել և հաստատակամ լինել այդ որոշման մեջ։ ՉՈՐՐՈՐԴ ՕՐ Երեքօրյա ինտենսիվ ջրային բուժման շնորիվ ծխախոտն այլևս չի ձգում։ Պահպանել նույն ռեժիմն ու սննդակարգը։s ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ Ձեռք բերված հաջողությունների շնորհիվ երևան են գալիս բավարարվածության զգացում և վստահություն սեփական կամքի հանդեպ։ Ամբողջ օրը պահպանել նախորդ 4 օրերի ռեժիմն ու սննդակարգը։

(Visited 46 times, 1 visits today)