Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկությունը կապված է Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։
NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ռազմական գլխավոր տեսչությունը կանվանափոխվի և կտեղափովի Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։
«Գործառույթները մնալու են նույնը, սակայն անվանափոխվելու է և տեղափոխվելու է ՊՆ ենթակայության ներքո»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից, աշխատանքից ազատվել էին նաև նրա տեղակալներ Կամո Քոչունցն ու Վաչագան Ներսեսյանը։
Հավելենք, որ Ռազմական գլխավոր տեսչությունը գտնվում էր ՀՀ նախագահի ենթակայության ներքո։
(Visited 57 times, 1 visits today)