Ինչն էր խանգարել, որ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին չգա Երևան

Ջուլիանիին Հայաստան հրավիրլեու որոշման հետեւում կանգնած է Ռուսաստանը, գրում է Polygraph.info-ն:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, սեպտեմբերի 27-ին, Washington Post- ը հաղորդել է , որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախատեսել էր այցելել Երեւան ՝ Եվրասիական տնտեսական միության ֆորումին մասնակցելու համար, սակայն չեղարկել է իր այցն այն բանից հետո, երբ իմացել է, որ միջոցառման կազմակերպման հետեւում կանգնած է Ռուսաստանը:

Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր: Համաժողովին ներկա լրագրողների խոսքով ՝ օրակարգի փոփոխության հետ կապված որեւէ բացատրություն չի տրվել:

Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որեւէ կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին», — ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սակայն այդ պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ:

Լրագրող Նիլ Հաուերը, ով գտնվում է Երեւանում, Polygraph.info- ին ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրեն տեղեկացրել էր, որ ներգրավված չէ Ռուդի Ջուլիանիի հրավերքի հարցում:

«Հայաստանի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ իրենք չեն կարող որեւէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա հրավերը պաշտոնապես չի ուղարկվել իրենց կողմից, ուստի այն ուղարկվել է ուրիշի կողմից», — ասաց Հաուերը:

Ամեն ինչ վկայում է, որ Ջուլիանիին հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Համաժողովի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր Ջուլիանիի մասնակցությունը, պետք է վարեր Սերգեյ Գլազեւը, ով Պուտինի խորհրդականն էր 2012 թվականից մինչեւ անցած ամիս: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանը հայտարարեց վերջինիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակման մասին :

Սերգեյ Գլազեւը առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց կտրելու քայլով ու հակաամերիկյան տնտեսական իր հայացքներով ու հրապարակումներով: Նա նաեւ առաջինն էր, ով հրապարակավ կասկածի տակ առավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավատարմությունը, որոնց ԱՄՆ-ը չի ընդգրկել այսպես կոչված «Կրեմլի ցուցակի» մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազեւի դեմ 2014 թ-ին ՝ Ղրիմի թերակղզին բռնակցելու եւ Ուկրաինայի արեւելքում պատերազմը հրահրելու գործում իր դերակատարության համար:

 

(Visited 52 times, 1 visits today)