«Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ասել է․
«Մինչև իմ հրաժարականի օրը ես առնվազն 3 անգամ ներկայացրել էի հրաժարականի դիմումներ՝ համաձայն չլինելով Նիկոլ Փաշինյանի վարվող ներքին և արտաքին քաղաքականության հետ: Ես փորձել եմ մի քանի անգամ բացատրել, որ չի կարելի առաջ շարժվել բացառապես մամուլում հնչեղ վերնագրեր ունենալու համար, չի կարելի պետության մեջ զբաղվել պոպուլիզմով, չի կարելի արտաքին խաղացողների հետ լինել անազնիվ»,- ասել է Արթուր Վանեցյանը:
«Ինձ ուղիղ հրաման է իջեցվել, որ պետք է վախեցնել Հրայր Թովմասյանին, Սահմանադրական դատարանի մյուս անդամներին վախեցնել, գտնել իրենց և իրենց ընտանիքի անդամների վրա, երեխաների վրա վարկաբեկիչ նյութեր, քրեական հետապնդում իրականացնել: Էս մարդը պատուհաս է մեր երկրի ու մեր բոլորի գլխին»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը:
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հատուկ ծառայությունների միջև եղել է օպերատիվ կապ և այդ կապը այն ժամանակ իրականացրել է նա՝ ի պաշտոնե, եղել են հանդիպումներ Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի հետ ամիսը մեկ-երկու անգամ «Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարի կողմից ինձ փոխանցվում էր փակ ծրար, որը հանձնել եմ Փաշինյանին, և հակառակը՝ Փաշինյանից փակ ծրար եմ փոխանցել ադրբեջանական կողմին: Որոշ ժամանակ անց նա ասաց, որ ադրբեջանական կողմի հետ իր կապը հետագայում կպահպանեմ ոչ թե ես, այլ կառավարության իր աշխատակազմից մեկը և ես պետք է շփվեի բացառապես սահմանային հարցերի շուրջ»,- ասաց Արթուր Վանեցյանը: