Իմ ֆանտաստիկ մայրը… Ով է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի մայրը. նա հայտնի է հանրությանը

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում մայրիկի, Նինա Բորիսենկայի հետ լուսանկար է հրապարակել, շնորհավորելով նրա տարեդարձը:

«Նա իմ մայրն է, և դա երջանկություն է: Իմ ֆանտաստիկ մայրն է ծնվել», – գրել է Ելենան:

Նշենք, որ Նինա Բորիսնեկոն աստղաբան է:

Հավելենք, որ Ելենա Բորիսնեկոն ունի հետաքրքիր արմատներ:

Դերասանուհու պապիկի հայրը Կուբանի կազակ է եղել, իսկ մայրը՝ Սիբիրի ռուս կազակ։
«Պապս շատ է սիրել իր մորը եւ իրեն ռուս է համարել։ Մնացած բոլորը հայ են։ Ես ծնվել եմ Երեւանում, հայուհի՝ ռուս պապիկով։

Հենց հայրենիքի հանդեպ սերն է եղել պատճառներից մեկը, որ հրաժարվել եմ ВГИК-ում ուսում ստանալուց, ինչի համար շատ տարիներ անց ափսոսում եմ։

Այսօրվա դրությամբ ավելի հեշտ է Հայրենիքը հեռվից սիրել»,- մի առիթով պատմել է Ելենան։

(Visited 118 times, 1 visits today)