Նավասարդ Խաչատրյանը գրում է. Երևանում էի…: Երևան գալուս հաջորդ օրը ուզեցա մազերս մի քիչ թեթևացնել` կտ րել: Քանի որ քաղաքում չունեմ ծանոթ վարսավիր` որոշեցի մտնել առաջին իսկ պատահած վարսավիրանոցը: Այդպես էլ արեցի:
Մտա այն վարսավիրանոցը որը առաջինը պատահեց ճամփիս: Բավականին մեծ վարսավիրանոց էր: Իրար կողք` (խաչաձև) դասավորությամբ աշխատում էին չորս վարսավիր: Երկուսը` երիտասարդ, երկուսն էլ բավականին տարիքով: Վարսավիրանոցում՝ իր հերթին կար սպասող մի ջահել տղա, կային նաև մի քանի կանայք, ովքեր իրենց երեխաներին էին բերել մազ կտ րելու: Մի քանի րոպե նստեցի, և
վարսավիրներից երկուսը ազատվեցին: Այդ` արդեն ազատ 2 վարսավիրներից մեկին մոտիկացավ կանանցից մեկը իր երեխայի հետ, ու բացատրում էր թե ինչպես կ տրի իր երեխու մազերը: Իսկ մյուս վարսավիրին` որը տեսքից դատելով ամենատարիքովն էր ու կլիներ մոտ 60-65 տարեկան, ես մոտիկացա: Նստեցի աթոռին ու ասեցի թե ինչպես կտ րի մազերս: Այդպես….:
4 վարսավիրներն էլ աշխատում են…: Իսկ մեր
կողքը` սպասում են այն մի քանի կանայք՝ իրենց երեխաների հետ, և այն ջահել տղեն: Անցավ երևի մի 20-25 րոպե…: Իմ մազերը կտ րող վարսավիրը ավարտեց: Ես վեր կացա տեղիցս, գումարը տվեցի իրեն, ասեցի շնորհակալություն… ու….: Ու վերցրեցի կողքիս դրված ավելը և հատակին թափված իմ մազերն եմ հավաքում: Վարսավիրը ասեց` պետք չի ցավդ տանեմ, ես կանեմ: Ասեցի`
չէ նորմալ ա ձյաձ ջան…, ու շարունակում եմ:
Նստածները ինձ են նայում, մնացած վարսավիրները նույնպես՝ հայելու միջով: Այդ պահին նկատեցի որ նստած ջահել կանանցից մեկը ինձ նայելով (փրտկացրեց), քմծիծաղ տվեց…., խնդում ա…:
Մազերս հավաքեցի, լցրեցի արկղի մեջ….: Էս ամբողջ ընթացքում են ջահել կինը հլա ծիծաղում ա….: Չհամբերեցի, մոտիկացա իրեն, բարևեցի՝ բարևեց…: