Իլհամ Ալիևը հայտարարեց ՀՀ ի իշխանության հետ հանդիպման պատրաստակամության մասին, եթե նման հանդիպում կազմակերպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Սպասված անակնկալ։
Եվ այսպիսով… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի ՀՀ ի իշխանության հետ հանդիպման պատրաստակամության մասին, եթե նման հանդիպում կազմակերպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Այդ մասին նա հայտարարել է France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ Բաքուն պատրաստ է վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը:
Հետաքրքրաշարժ դասավորություններ են տեղի ունենում: Վստահ եմ, որ երկրների համանախագահները ճնշում են գործադրում Իլհամի վրա և ավելի վաղ մենք արդեն նշելեինք, որ նման հանդիպում անպայման կկայանա:
Եվ ոչ այն պատճառով, որ Իլհամը «մեծահոգաբար» համաձայնեց, այլ որովհետև երկիր մոլորակի «մեծերին» վտանգավոր է սնտեսել և Իլհամը դա քաջ գիտակցում է ։
Ես բաց եմ թողնում հարցի բարոյական կողմը, քանի որ մշտական ծաղր, ծանակից և հակահայկական կատաղի դրսևորումներից հետո դժվարանում եմ պատկերացնել, թե ընդհանրապես ինչի՞ մասին կարելի է խոսել Ալիևի հետ, բայց այնուամենայնիվ:
Որպեսզի հանկարծ ոչ ոք պատրանքներ չունենա, և որ մենք կրկին չսնվենք կեղծ թուրքական խաղաղասեր օրակարգով, ես ձեզ կհիշեցնեմ, թե ինչով է Իլհամը գալու հանդիպման։
1․ Հայաստանի և Արցախի տարածքների թուրք-ադրբեջանական օկուպացիայի արդյունքների ճանաչում:
2․ Արցախի անկախության գաղափարի մերժում և Ադրբեջանի սահմանների ճանաչում:
3․ Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման համար՝ Սյունիքով միջանցքի (ճանապարհ) ապահովում
Այսպիսով, հիմա ուշադիր..
Եթե հանդիպումը կայանա, ապա սա նշանակում է միայն մեկ բան. Հայկական կողմը պատրաստ է ՔՆՆԱՐԿԵԼ կերոսինյան սուլթանի պահանջները:
Հետևությունները թողնում եմ ձեզ։

(Visited 33 times, 1 visits today)