Ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը, սպասում են վարկի հաստատմանը

Հայաստանը մտադիր է հավանություն տալ վարկին. ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը - 22.11.2021, Sputnik Արմենիա

Երևանում կամուրջ ու մետրոյի կայարան կառուցելու համար նախատեսված ռուսական վարկը կարող է մոտ ժամանակներս հավանության արժանանալ:Spitnikarmenia ին հայտնեց «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։

Նոյեմբերի 20-ին քաղաքապետարանում տեղի է ունեցել մինչև «Աջափնյակ» կայարան (ընկերությունը հաղթել է մրցույթը հոկտեմբերին) մետրոյի հատվածի նախագծման պայմանագիրը «Մետրոգիպրոտրանսին» հանձնելու արարողությունը: Երևան կատարած այցի շրջանակում Աբրամսոնը մետրոպոլիտենի զարգացման հարցերը քննարկել է քաղաքապետ Հայկ Մարությանի ու էկոնոմիկայի նախարարության ղեկավարության հետ:
Հայաստանը մտադիր է հավանություն տալ վարկին. ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը - 22.11.2021, Sputnik Արմենիա

Էկոնոմիկայի նախարարությունից Աբրամսոնին հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը կհամաձայնի վարկ վերցնել կամրջի ու կայարանի կառուցման համար, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթվա ընթացքում
Եթե վարկային համաձայնագիրը հավանության արժանանա, ընկերությունը կփորձի պայմանավորվել Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության հետ, որ նախագծային աշխատանքների հերթականությունը վերանայվի՝ հաշվի առնելով, որ շինարարությունը սկսելու համար նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ:
Հայաստանը մտադիր է հավանություն տալ վարկին. ի՞նչ տեսք կունենա «Աջափնյակ» մետրոյի կայարանը - 22.11.2021, Sputnik Արմենիա
Այդ դեպքում նախագիծը կբաժանվի մի քանի փուլերի, որ շինարարությունը հնարավորինս արագ սկսվի։ Ենթադրվում է, որ դա հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում։
Եթե վարկը չվերցվի, ապա շինարարության սկիզբը (այն պետք է 1,5 տարի տևի) կախված կլինի այլ աղբյուրի ֆինանսավորումից:

Sputnikarmenia.am

(Visited 42 times, 1 visits today)