Ի՞նչ էին հագնում կանայք իրենց զգեստի տակից միջնադարում. պատմության հետքերով (Photo)

Մարգարիտներով զարդարված, ոսկեգույն ասեղնագործությամբ, ժանյակներով և հսկայական

ամուր օձիքներով շքեղ զգեստները սովորաբար չէին լվանում: Ծառաները, իհարկե, մաքրում էին փոշին և կենդանիների մազերը, ծայրերը և կեղտի կույտերը, բայց թանկարժեք հագուստ լվանալը (բառի բուն իմաստով) նշանակում էր ոչնչացնել արվեստի թանկարժեք գործեր: Բայց սպիտակեղենը և այն ամենը, ինչ թագուհիների և ազնվական կանանց հագուստի տակ էր, խնամքով մշակվում էին: Հիգիենան, հակառակ միջնադարի մասին առասպելների, դեռ պահպանվում էր: Այսպիսով, ի՞նչ էին կրում զգեստի տակ: Տարբեր դարերում հագել են տարբեր ներքնազգեստներ:

Նույնիսկ վաղ միջնադարում վերնաշապիկը համարվում էր ներքնազգեստի հիմնական տարրը: Կտրվածքը ուղիղ էր, շատ պարզ էր և այն պատրաստված էր բրդից, բամբակից: Վերնաշապիկը պաշտպանում էր ցրտից և թույլ չէր տալիս, որպեսզի այլ հագուստները կեղտոտվեն, ուստի դրա ներկայությունը պարտադիր էր: Տաք եղանակին այն կլանում էր քրտինքը: Ի դեպ, ներքնազգեստներն ու արտաքին հագուստները նույնիսկ առանձին էին պահվում:

Սովորաբար շապիկը ծածկում էր ծնկները, չէր հասնում ոտքերի ծայրին: Անհարմար կլիներ դրանով շարժվել: Արքայական վերնաշապիկները կարելի էր զարդարել կարով, ժանյակով, բայց գերադասելի էր սպիտակը առանց այլ ավելորդությունների: Որքան հարուստ էր տիկինը, այնքան ավելի թանկ կտոր էր ընտրվում այդ շապիկի համար: Նորաձև կանայք նախընտրում էին ժապավեններով ամուր վերնաշապիկներ: Մոտ տասներեքերորդ դարից սկսած, ներքնաշապիկները սկսեցին փոխվել: Տիկնայք ընտրում էին ոչ միայն սպիտակ կտոր, այլև նուրբ պաստելային գույները: Ինչ-որ պահի նարաձևության մեջ մտան բաց մետալիկ թելերով ասեղնագործված բաց գույնի վերնաշապիկներ: Նման ներքնազգեստը թաքնված չէր զգեստի տակ, բայց, ընդհակառակը, ցուցադրվում էր: Այն դուրս էր գալիս թևերի հատուկ բնիկների միջով և կարող էր մասամբ ծածկել «պարանոցի գիծը»: Կիսանդրին երբեմն միտումնավոր չափազանց բաց էր, որպեսզի տեսանելի լինի թանկ և գեղեցիկ ներքնազգեստը:

16-րդ դարից վերնաշապիկի վրայից սկսեցին կորսետ կրել: Նորաձև կանայք այս նորամուծությունը կրեցին մինչև Նապոլեոնի դարաշրջանը: Ճիշտ է, 19-րդ դարում կորսետները կրկին նորաձև սկսեցին համարվել:

Իհարկե, ժամանակակից իմաստով կրծկալներ չկային, բայց կրծքերն ընդգծելու համար  կանայք օգտագործում էին գործվածքների մնացորդներով լցված պայուսակներ:

Իսկ ի՞նչ կա ներքևում:Ներքևում ոչինչ չկար: Մինչև տասնութերորդ դարը ոչինչ չէին կրում, ամեն ինչ փոխվեց, երբ ի հայտ եկան կանացի տաբատները: Հայտնի է, որ Տոսկանայի դուքսի կինը ՝ Տելեդոյի Էլեոնորան, իր զգեստի տակ  տաբատ է կրել: Նույնը պատրաստվել է թագուհի Մարիա դե Մեդիչիի համար: Իսկ անգլիացի ճանապարհորդ Մորիսոնը պնդում էր, որ շատ այլ իտալուհիներ «կարճ տաբատանման բաներ էին կրում»:

.

Իսկ հոլանդացի կանայք տաբատները կրում էին զգեստների տակից, քանի որ վախենում էին, որ կարող են մրսել և հիվանդանալ: Հենց այս նույն կարգախոսով է առաջնորդվել նաև Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Առաջինը: 1857 թվականին հատուկ նրա համար կարել մի շարք կարճ տաբատներ, իսկ այդ տաբատների կտորը բերել էին հոլանդիայից:
Գուլպաները կանացի աքսեսուարներից է, որոնք եղել են դարեր շարունակ: Սակայն, պետք է նշել, որ դրանք եվրոպացինրեը չեն հայտնագործել, այլ արաբները: Արաբներից հետո սկսել են գուլպաներով հետաքրքրվել նաև իսպանացիները, ֆրանսիացիները և անգլիացիները: Իսկ գուլպաների պատրաստման սարքը հայտնագործվել է 1589 թվականին Ալբիոնի կողմից:

(Visited 36 times, 1 visits today)