Էջմիածին քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը քիչ հետո կփակվեն, բացառությամբ՝ 3 ճանապարհների:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.
«Մեր ունեցած վատ լուրերը հետեւյալն են՝ այս պահին մենք ունենք 28 ախտորոշված դեպք, որից 18-ը Էջմիածնի դեպքի հետ առնչված մարդիկ են: Հիմա մենք քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված մենք է պետք է որոշակի նոր միջոցներ ձեռնարկենք:
Այսպես, ժամը 23:00-ից պիտի խնդրենք մեր սիրելի էջմիածնեցիներին, որ քաղաքից առկա 27 ելքերից միայն 3-ից օգտվեն, մյուսները փակ են լիենլու: Մենք տեղում ջեորմաչափում կանենք Էջմիածնի բոլոր քաղաքացիներին եւ ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք մեկուսանալ: Կկարողանան քաղաքից դուրս գալ Վաղարշապատ-Երեւան ավտոճանապրհով, որտեղ կլինի բուժկետ եւ ոստիկականական կետ, տեղում կհետազոտեն, մյուսը՝ Վաղարշապատ-Աշտարակ, եւ Վաղարշապատ-Մասիս, մնացած բոլոր ճանապարհները փակ կլինեն, տեղում արագ ջերմաչափում կլինի եւ նրանք, ում մոտ ջերմություն կլինի, կխնդրենք ինքնամեկուսացվել: Մյուս բոլոր ելքերը քաղաքի փակ կլինեն:
Վաղ կառավարությունում քննարկում կլինի:
Եւս մեկ տվյալ՝ հիմա շատ է խոսվում H1N1 վիրուսի մասին, որի 2 բռնկում է եղել, 2016-ին՝ 30 մահ, իսկ 2009-ին մասնագետները հիշում են 50 քաղաքացու մահ: Ինչպես գիտեք, այդ ժամանակ այսպիսի աժեոտաժ չկար, պատճառն էլ այն էր, որ սքոցցանցերն ու համացանցն այսքան ազատ չէին եւ տարածված չէին:
Քիչ բարդացած վիճակում 2 հիվանդ ունենք՝ 67 եւ 30 տարեկան, որոնց ինքնազգացողությունը լավ է:
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:
Շատ են մեղադրում, թե ինչու ի սկզբանե չեն մեկուսացրել մարդկանց: Ասեմ, որ բերովի ունենք ընդամենը 5-6 դեպք: Մենք չէինք կարող մեկուսացնել բոլորին, որովհետեւ այժմյան մեկուսացվածների համար տեղ չէր լինի պարզապես: բոլոր դեպքերում կարծում եմ, որ մենք իրավիճակը վերահսկում ենք:
Մենք, ինչպես արդեն գիտեք, դեռ ամբողջ ընտանիքով գտնվում ենք Սեւանում, ինքնամեկուսացվել ենք: Ես ասեմ, որ այսօր հայտնի դարձած 1 դեպքը, որը հայտնաբերվել էր Մեղրիում, պարզ դարձավ, որ ես այդ մարդու հետ Մեղրիում շփում եմ ունեցել, այդ մարդը բիստրո ունի, որտեղ մենք սնվել ենք, այդ մարդու հետ շփվել ենք, այդ պատճառով էլ ես այսօր կրկին թեստ եմ հանձնել, որի արդյունքները կլինեն կեսգիշերին: Եթե պատասխանը բացասական լինի, ես առավոտյան կվերադառնամ Երեւան ու կաշխատեմ կառավարության շենքից:
Մենք կքննարկենք նաեւ ՀՀ որոշ շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,-նշեց վարչապետը՝ կրկին կոչ անելով ինքնապատասխանատվություն ունենալ, լինել շրջահայաց եւ խուճապի չմատնվել: Նաեւ հավելեց, որ ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, միայն 2 անձի մոտ է առկա թոփաբորբ: