Թուրքիայի ազգային հետախուզությունը հայերենին գերազանց տիրապետող թյուրքերի է հավաքագրում

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկատվության, թյուրք-մուսուլմաններին, որոնք լավ տիրապետում են հայերենին, բարձր աշխատավարձով աշխատանքներ են խոստանում: Նշվում է, որ դիմորդները պետք է լավ հայերեն, արևելահայերենի քերականություն իմանան, ցանկալի է՝ լինեն ադրբեջանցիներ: Նրանք պետք է տեղափոխվեն Անկարա, եթե ընտանիք ունեն` ընտանիքով։

Эрдоган: Борьба продолжится вплоть до освобождения Карабаха — EADaily, 2  октября 2020 — Новости политики, Новости России

Առաջին մեկ ամիսը կարող են հանգստանալ, ծանոթանալ Թուրքիային, ամբողջը՝ պետության հաշվին: Աշխատավարձը 1000-2000 ԱՄՆ դոլար է, լավ աշխատելու դեպքում` կավելանա 20-30 տոկոսով: Ռուս ռազմական թղթակից, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ադրբեջանական հրթիռից վիրավորված Յուրի Կոտենոկը նշում է, որ դրա հետևում կանգնած է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը` MİT-ը: «Ահա այսպիսի հայտարարություններ են տարածվում թրքամետ խմբերի և խողովակների միջոցով։

Թուրքիան մեծացնում է հետախուզական ծախսերը

Թուրքական MİT-ը (նման գրառումների տակ հենց նրա ականջներն են երևում) լուրջ գրասենյակ է և, ըստ երևույթին, շատ շուտով ականատես կլինենք Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական արշավների քանակի և մասշտաբների կտրուկ աճի»,- գրում է Կոտենոկը:

(Visited 49 times, 1 visits today)