«Թուրքական «բոնբոներկի», Լֆիկի արաղի, ռուսական «սասիսկու» բաղադրությունը գիտեն, քովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն». Ն. Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կովիդն ամեն օր Հայաստանում շուրջ 50 մարդու կյանք է խլում: Պատճա՞ռը: Հայերը չեն վստահում վակցինին: Ասում են՝ վակցինի բաղադրությունը չգիտենք: Թուրքական «բոմբոներկի» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն: Պարսկական «պեչենու» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն: Լֆիկի արաղի բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն: Ռուսական «սասիսկու» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն: «ԿռանԹի ջրի» բաղադրությունը գիտեն, կովիդի վակցինի բաղադրությունը չգիտեն: Ինչ որ է: Շատ չերկարացնեմ:

Առողջապահության նախարարությանը առաջարկություն ունեմ: Որպեսզի հայերը վստահեն վակցինին ու էշ-նահատակ չդառնալու համար վակցինացվեն կովիդից, առաջարկում եմ կովիդի վակցինացիան կազմակերպել էն վախ չափող, թուղթուգիր բացող, հոգի կանչող, գրբաց-մոմ թափող Վարսիկի «օֆիսումը»: Ու որ ամեն վակցինացվողից էլ Վարսիկը «ինչ կտաս-կտաս, բայց մի 100 դոլար պետք է տաս» չարջ անի: Կտեսնեք, թե ազգս ոնց է մի մարդու պես մի շաբաթում վակցինացվում: Տունն էլ կծախեն, մենակ թե Վարսիկի «լավության տակից մի կերպ դուրս գան» ու «խալխի մոտ ամոթով չմնան»»:

(Visited 137 times, 1 visits today)