«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պարզից պարզ հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններից զրկելու մասին նախաձեռնության քվեարկությանը չմասնակցելը պայմանավորված է տվյալ փաստաթղթի բացարձակ իրավական ոչ լիարժեքությամբ: Այս մասին հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
Նրա խոսքով՝ այս օրերին իրենք բազմիցս հայտարարել են, որ խորհրդարանի քննարկմանն էր դրվել ձեւակերպումների առումով կասկածելի փաստաթուղթ:
(Visited 158 times, 1 visits today)