Թե ինչպես Դ. Դեմիրճյանը աղջիկ փախցրեց 46 տարեկան հասակում… Սերը և մեծերը

71891272 732200003912882 8440096673534836736 n 960x594 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասինՀայ նշանավոր գրող Դերենիկ Դեմիրճյանին շատ դժվար պիտի լինի դասել այն հանրահայտ մարդկանց շարքին, ովքեր հանրությանը հայտնի են իբրև «աղմկոտ» անհատներ: Սկանդալները, սիրային «ասպատակությունները», գինարբուքներն ու զանազան խենթությունները ոչ մի կերպ չեն ներդաշնակում նրա մարդկային նկարագրի հետ ու չեն «զարդարել» նրա գրողական կյանքը:

Բայց և այնպես, Դեմիրճյանի կյանքում էլ կան քիչ հայտնի դրվագներ, որոնք կարճատև բռնկումների նման գալիս են խզելու նրա արտաքուստ միապաղաղ օրերի շղթան և հերթական անգամ վկայելու, որ անքննելի են հոգու և հույզերի աշխարհները:

Այդպիսի մի պատմություն տեղի է ունեցել 1920-ական թվականների սկզբին: Ճիշտ է, պատահածի մասին չափազանց քիչ բան է հայտնի, սակայն պահպանված տեղեկություններն ու վավերագրերը թույլ են տալիս շարադրելու նրա անձնական արկածի այդ դրամատիկ դեպքերի հակիրճ ժամանակագրությունը:

1920 թվականը Դերենիկ Դեմիրճյանի կյանքում ընտանեկան դժբախտություն տարի էր: Վախճանվեց գրողի սիրելի կինը` Մարիամը, որի հետ ապրել էր տասը տարի: Որբացած ու մայրական խնամքից զրկված Վիգեն որդին, որ նաև հիվանդ էր, դարձավ Դեմիրճյանի ողջ ժամանակի և ուշադրության տերը: Այդ օրերին նրանք ապրում էին Թիֆլիսում, և երեխայի հոգսն իր ուսերին էր վերցրել գրողի ավագ քույրը` Վարսենիկը: Այս անձնազոհ կինը հնարավոր ամեն բան անում էր հոգալու երեխայի բոլոր կարիքները, խնամելու նրան` դրա հետ մեկտեղ հնարավորություն ստեղծելով եղբոր համար զբաղվելու գրական աշխատանքով: Սակայն նրբազգաց հոր համար դա մխիթարանք չէր, և նա այդպես էլ երկար ժամանակ չէր կարողամում վերագտնել ոչ իր հոգու անդորրը և ոչ էլ ամբողջապես տրվել ստեղծագործական աշխատանքին: Այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանի իշխանությունները հորդորում էին նրան վերադառնալ Երևան, ստանձնել կարևոր ու պատասխանատու պաշտոններ, միայն թե Դեմիրճյանի համար դժվար էր կտրուկ որոշումներ կայացնելն ու մեկնելը:

Իսկ իրականությունն այն էր, որ նա ապրում էր չափազանց սուղ պայմաններում, մշտապես աշխատանք որոնելու և ապրուստի միջոցներ հայթայթելու մտատանջությամբ:

Եվ ահա 1923 թվականի ամռանը նա հրավեր է ստանում հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացների ղեկավար Հովհաննես Պողոսյանից` ստանձնելու արվեստի պատմության ու գրականության դասատուի գործը: Դիմիրճյանն անմիջապես համաձայնում է:

Նա դեռ չգիտեր, որ այդ նոր աշխատավայրում իրեն սպասում էր մեծագույն անակնկալը: Հենց այս հարկի տակ էլ ամառային մի խաղաղ օր նա առաջին անգամ տեսավ Մարիային:

Մարիա Միխայիլովնա Ումուդանովան ռուսաց լեզվի ուսուցչուհի էր Թիֆլիսին մոտ գտնվող Բելի Կլյուչ (հետագայում` Թեթրի Ծղալո) ավանում: Նա կրթված, գեղեցիկ, հոգատար կին էր, ամուսնացել էր նույն դպրոցի վարիչի հետ և զավակ ուներ: Սակայն սկզբնական հանդիպման տպավորությունն այնքան վառ էր ու անջնջելի, որ Դեմիրճյանն առաջին իսկ պահից նույնիսկ հիշել չէր ուզում մնացած հանգամանքների մասին:

Հիմա նա անընդմեջ պատրվակներ էր որոնում Մարիային կրկին տեսնելու, նրա հետ գոնե հպանցիկ զրույցի համար: Հրապուրանքը վաղուց դարձել էր խորը զգացմունք, դարձել էր տառապանք ու 71891272 732200003912882 8440096673534836736 n 960x594 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասինմտասևեռում` մոռացման տալով աշխատանք, ընտանիք, գրական կյանք, դժվարություններ…

Ամառն անցավ, դասընթացներն ավարտվեցին, և այդ օրերին նրա կայացրած վճիռն այլևս անբեկանելի էր. Մարիան պիտի լիներ իր կինը: Սակայն ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս իրականացնել մի ցանկություն, որը համարյա անհնարին էր, և դեռ` վտանգներով ու ծանր հետևանքներով հղի: Հազիվ թե որևէ մեկը աջակցեր իրեն, խրախուսեր իր որոշումը, չդարձներ հանդիմանության ու նախատինքի թիրախ:

Բայց արի ու տես, որ այդպիսի մեկը գտնվեց: Եվ դա ոչ այլ ոք էր, քան… Եղիշե Չարենցը:

Դերենիկ Դեմիրճյանը Չարենցին ճանաչում էր դեռևս 1920 թվականի սկզբներից, երբ միասին աշխատում էին Հայաստանի Լուսավորության նախարարությունում: Չնայած տարիքային տարբերությանը, նրանք շատ արագ մտերմացան, և այդ անկեղծ հարաբերությունները պահպանեցին նաև հետագայում, թեև նախկինի պես հաճախ չէին հանդիպում: Եվ այժմ Չարենցը Թիֆլիս էր եկել, ու Դեմիրճյանը որոշեց ամեն ինչ պատմել Չարենցին:

Չարենցը նրան լսեց և ապա առաջարկեց իրենց ծրագրի իրագործման միակ միջոցը. Մարիային պետք է փախցնել:

46-ամյա Դեմիրճյանի համար առաջին հայացքից չափազանց դժվար էր պատկերացնել իրեն երիտասարդ տղայի դերում, որ պիտի դիմեր նման արարքի: Բայց, ինչպես ասում են, սերը ոչ միայն կուրացնել, այլև խենթացնել կարող է մարդուն: Եվ նա առանց երկար-բարակ մտածելու համաձայնեց կրտսեր ընկերոջ առաջարկին: Որոշեցին այդ մասին տեղյակ պահել նաև դասընթացների ղեկավարին` Հովհաններս Պողոսյանին:

Բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանը, որ Հովհաննեսի կինն էր, հետագայում պիտի այսպես վերհիշեր այդ այցելությունը: Աշնան օրերից մեկն էր, երբ Դեմիրճյանն ու Չարենցը այցելեցին իրենց: Մի փոքր նստելուց հետո նրանք սկսում են խոսել Մարիայի մասին և ապա հայտնում իրենց որոշուման մասին: Տանտերերն անակնկալի են գալիս, աշխատում են նրան ետ կանգնեցնել այդ քայլից, բայց Դեմիրճյանը զայրացած վեր է կենում ու ասում է Չարենցին.

— Գնացինք, Եղիշ… Կտեսնես, Վանյա, որ ես ու Եղիշը կփախցնենք նրան, անպայման կփախցնենք…

1 vLHsTQncxdgw AP0qcaS3A 960x767 - Մի քանի բան, որ արժե իմանալ Դերենիկ Դեմիրճյանի մասինԻսկ թե ինչ է լինում հետո, ավելի լավ է լսենք հենց «քաջագործության» հեղինակից: Բանն այն է, որ երջանիկ պատահականությամբ պահպանվել է մի նամակ` հասցեագրված գրող Վահան Թոթովենցին: Այս նամակում, որ թվագրված է 1923թ. հոկտեմբերի 29-ի ամսաթվով, այսինքն այն բանից հետո, երբ մտադրությունն արդեն իրագործված էր, Դեմիրճյանը սիրտը բացում է ընկերոջ առաջ և նրան անկեղծորեն պատմում իրենց արկածի մասին: Ահա մի հատված այդ խոստովանությունից.

«Սիրելի Վահան, քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը: Երբ պատահենք, մանրամասն կպատմեմ քեզ դա, միայն շատ կխնդրեի, որ մեջդ պահես և, երկրորդ, մի քիչ թափանցիկությամբ նայես խնդրի վրա` խուսափելու համար այն, կոմիկ ասեմ, թե ինչ` տպավորությունից, որ կարող ես ինձնից ստանալ այս րոպեից: Ես էլ եմ ծիծաղում, բայց ոչինչ չեմ կարող անել: Այդ այդպես է: Մի կնիկ փախցրի ամառանոցից: Սա է ամբողջը: Բայց ինչ դժվարություններով ու վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա անուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարասափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը:

(Visited 123 times, 1 visits today)