Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է պրոֆեսոր Արմեն Չարչյանին ձերբակալելու հիմք հանդիսացած ձայնագրությունը. ընդդիմադիր թեկնածուի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ձերբակալելու հիմք հանդիսացած ձայնագրությունը։

Ձայնագրության բովանդակությունը համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հետ՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր թեկնածուի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում, հետևաբար նրա նկատմամբ կիրառված ձերբակալումն ակնհայտ ապօրինի է։

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է պրոֆեսոր Արմեն Չարչյանին ձերբակալելու հիմք հանդիսացած ձայնագրությունը. ընդդիմադիր ...Ավելին, վերլուծելով նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինների վարքագիծը՝ Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հիմքով խտրականություն դրսևորող գործիքի։ Դրա արդյունքում ձևավորվել է իշխող քաղաքական ուժի ամենաթողության, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու վիճակ։

(Visited 87 times, 1 visits today)