Էս բույսը բառիս բուն իմաստով վախենում է Հայաստանից ու հայերից. ինչու՞ պարզ, առաջին դասարանի մաթեմատիկական հաշվարկ

Ալիևի ելույթներն եմ նայում արդեն մի քանի օրա, բոլոր էն ելույթները, որոնք նա ունեցել է պատերազմից հետո: Առանց պաթոսի, առանց ոգևորության, առանց որևէ հույս տալու կամ գովերգելու վստահ կարող եմ ասել, որ էտ բույսը բառիս բուն իմաստով վախենում է Հայաստանից ու հայերից. ինչու՞

Պարզ, առաջին դասարանի մաթեմատիկական հաշվարկով պատկերացրեք, եթե մեկը, ով իր գոյության ողջ ընթացքում չի հոխորտացել էնպես, ինչպես պատերազմից հետո, ով միշտ խնդրել, հորդորել, պահանջել է Արցախի հարցը բերել բանակցային դաշտ, պատերազմում ունեցած երբեմնի «հաղթանակից» հետո վդռուգ սկսելա սպառնալ, վախեցնել պատերազմով, մատ թափ տալ, ամեն տեղ ու ամեն ժամ հիշեցնել, որ պատերազմը ավարտված չէ, որ վերացնելու է հայերիս ու վերջ, ոչնչացնելու է ամեն մի «վտանգ», որը սպառնալու է Ադրբեջանի տարածքային ինքնիշխանությանը )))

Возможно, это изображение (один или несколько человек и люди стоят)

Ալիև կոչեցյալը չի դրսևորում հաղթողի կերպար, չի դրսևորում չվախեցող պետության մարմնավորում, չի ընկալվում որպես ինքն իր ուժերի վրա ինքնավստահ մարդ, որովհետև վախենում է.

Միայն վախի մեջ ապրող մարդը, ում բախտի բերմամբ կամ պատահմամբ վիճարկվել է հաղթանակ, ատամներով ու հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով սպառնում է պատերազմով: Հաղթող ու ինքնավստահ մարդը, ով վստահ է իր ու իր ուժերի վրա, երբեք դա ի ցույց չի դնի նրա դեմ, ում հաղթել է:

Եթե հայաթում կռիվ ես անում, ու ինքդ ես ծեծում, ու կռվում հաղթող դուրս գալիս, ոչ մի պարագայում ծեծվողին չես սպառնում սպանությամբ, ծեծով կամ ջարդուփշուր անելով, որովհետև դու վստահ ես, որ հաղթել ես մի անգամ, կհաղթես և հաջորդ անգամ, իսկ ալիևը վախենում է, պարզից պարզ, որ մի քանի հանգամանքների իսպառ բացակայության դեպքում իրան սպառնումա ոչ թե պատերազմ ու պարտություն, այլ փախուստ ու անհետացում:

Իլհամ Ալիև. «Բանակցային ձևաչափի փոփոխման ՀՀ փորձերն անընդունելի են» - Իրազեկ

Հայ ազգը հաղթելա 90-ական թվականների Արցախյան պատերազմը, բայց ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ՀՀ ղեկավարներից որևէ մեկը սպառնա Ադրբեջանին պատերազմով, կոտորածով կամ բնաջնջմամբ:

Եռագույն. Հայաստանի դրոշը - Aniarc

Մարդու վախերը ասում են ավելին, քան արտաբերած հազարավոր խոսքերը, ուղղակի մեր պարագայում չկային վախեր, իսկ արտաբերած հազարավոր խոսքերով էլ բանակ ու պետություն չէինք կարող պահել:

Համենայնդեպս, ալիևի քաղաքական դիրքը հետևյալն է. «Ընկածին պիտի խփես, շանսատակ անես, ոչնչացնես, որովհետև եթե ընկածը հանկարծ վեր կացավ, վիզդ վրայիցդ կպոկի»:

(Visited 330 times, 1 visits today)