Էջմիածնի Մաշտոցի փողոցը շրջափակվեց. նշանադրության մասնակիցներին մեկուսացրեցին
Քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ Էջմիածնի Մաշտոցի փողոցի շենքերից մեկը շրջափակված է. այնտեղ բնակիչների մեկուսացմնան գործընթաց է տեղի ունենում:
Տեղեկությունը պարզելու նպատակով Armlur.am ը զրուցեց Էջմիածնի քաղաքպետարանի լրատվական վարչության պետ Մարիամ Պողոսյանի հետ, ով հայտնեց.
«Այն անձիք, ովքեր մասնացել են նշանադրությանը, այդ մարդկանց մեկուսացման գործընթաց է տեղի ունենում»:
Անդրադառնալով այն տեղեկությանը, թե մանկապարտեզներում ալկոգել ախտահանիչ միջոցներ են տրամադրում, լրատվական բաժնի պետը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նաեւ մոնիթորգին է իրականացվում, իրավիճակը վերահսկում են, եթե հասկանան, որ մահոգիչ հանգամանքներ կան, միգուցե, քննարկվի մանկապարտեզները փակելու գործընթացը:
Տեսանյութը ստորև