Էն դու չէի՞ր տարին 2 անգամ գործարքների գնում խորհրդարանական ուժերի հետ: Կարո՞ղ է մեր բաբոյի հաճախորդներն էին, որ… «ՉԻ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ֆեյսբուքյան էջում գրել է. ««Հայաստան» դաշինքի հետընտրական ժողովում Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մենք վերականգնելու ենք հավատը խորհրդարանական ընդդիմության նկատմամբ, որովհետև վերջին տարիներին խորհրդարանական

ընդդիմությունը բազմաթիվ գործարքների է գնացել իշխանության հետ ու կորցրել վստահությունը»: Ի գիտության համար պարզապես նշեմ, որ եթե մենք իշխանության հետ գործարքի գնացած ընդդիմություն լինեինք, հիմա ձեր դաշինքի պես Ազգային ժողով անցած երևի կլինեինք: Հադրութ և Շուշի գո ռալով պատգամավորի մանդատ վաստակողներ, հիմա

ո՞վ է գործարքի գնացել: Այնքան սուտ խոստումներ եք տվել ընտրություններից առաջ, որ ձեզ ձեռնտու էլ չէր իշխանություն ունենալ: Մարդկանց հավատացնում էիք, որ հեսա Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի ծնկելու են ձեր առաջ: Ծնկեցին` բա չէ: Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդա տվել: Շնորհակալություն

Փաշինյանին` նվիրեց ձեզ այդ մանդատը»: «ՉԻ». Մեզ դուր է գալիս Անի Սամսոնյանը: Զգում ենք, որ խորհրդարան չմտնելը բավական դրական է ազդել լուսավորականների վրա: Չես էլ կարող ասել, թե սխալ է արտահայտվել:

Երևի դա է պատճառը, որ քոչարյանականների մի ամբողջ բանակ վրա է տվել Անի Սամսոնյանին՝ գործի դնելով իրենց բառապաշարի ողջ զին անոցը: Է՛լ ադրբեջանամոլ, է՛լ հաճախորդ, Փաշինյանին սպասարկող, Մարուքյանի տարատեսակ ղալաթներն են հիշեցրել: Սակայն

մենք հիմա ցանկանում ենք Ռոբեչտ Քոչարյանի խոսքերին անդրադառնալ: Մի հատ ասա, տեսնենք, թե քո օրոք ո՞ր խորհրդարանն է վստահություն ունեցել: Էն դու չէի՞ր տարին երկու անգամ գործարքների գնում խորհրդարանական ուժերի հետ: Կարո՞ղ է մեր բաբոյի հաճախորդներն էին ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն: Դո՞ւ չէիր գիշերով գործարքի գնում Արթուր

Բաղդասարյանի հետ: ԲՀԿ-ի հոգևոր հայրը Նիկո՞լն էր: Դո՞ւ չէիր այդ ուժը սարքել, ազգականներիդ և մերձավորներիդ մեջը լցրել, ուղարկել խորհրդարան՝ որպես իբր ընդդիմություն: Ի՞նչ է եղել. ԲՀԿ-ն իր տեղում էր, ՕԵԿ-ին ԼՀԿ-ն էր փոխարինել, բան չէր փոխվել: Խորհրդարանական այդ ընդդիմությունը ոչ թե ժողովրդի վստահությունն էր կորցրել, այլ՝ քո: Դրանից ես դու կա տաղած

(Visited 106 times, 1 visits today)