ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էնտեղ բոլորը ձիգ են». ավարտվեց վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը

«Էնտեղ բոլորը ձիգ են». ավարտվեց վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ հրապարակելով նրանց անունները:

  • Տարզյան Սարգիս
  • Բալայան Վարդգես
  • Պետրոսյան Արմեն
  • Բաբայան Արթուր
  • Սարգսյան Հմայակ
  • Գալոյան Գուրգեն
  • Կյուրեղյան Գրիգոր
  • Մալոյան Վաղարշակ

 

Հիշեցնենք՝ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

(Visited 60 times, 1 visits today)