Էդ երգիչները սպասարկել են իշխանությանը․ Անդրանիկ Քոչարյանը՝ Քոչարյանին սատարողների մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում կշտամբեց մշակույթի գործիչների նախաձեռնությունը, որոնք ստորագրահավաք են իրականացրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու պահանջով։

Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ այդ երգիչները ի՞նչ էին հայտարարում 2008 թվականի մարտի 1-ին։

«Էդ երգիչները սպասարկել են իշխանությանը և ոչ թե ժողովրդին»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով, որ դրանով այդ մարդիկ չեն ցանկանում, որ Մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն։

(Visited 38 times, 1 visits today)