Էդգարի մահից հետո ամեն օր լաց էի լինում…. Հետո Աստված ինձ նշան տվեց՝ հենց նրա հուղարկավորության օրը. Աննա Էլբակյան

Էդգար Էլբակյան կրտսերը մահացել է 2000 թվականի օգոստոսի 13 -ին՝ ընդամենը 18 տարեկան հասակում:  Նա խաղացել է թատրոնում, կինոյում: Տարբեր թատրոններում իրականացրել է մի շարք բեմադրություններ։ Նրա մահից հետո Սոնա Ռուբենյանի կատարմամբ «Լուսին» երգը դարձել է ամենասիրված երգերից մեկը:

Երբ Էդգարը նոր էր մահացել,  նրա մայրը՝ դերասանուհի Աննա Էլբակյանը, նշում էր, որ իր կյանքը հասել էր ներքին մահվան, սահմանգծին:

Աննա Էլբակյանի խոսքով՝ հոգևոր մահ էր ապրում:

«Ես ապրում էի այդ մահը, հասկանում էի, որ ստեղծված եմ սիրելու ու սիրվելու համար… Աստված եկավ իմ կյանք, ես նրան շատ էի փնտրում»:

Որդու մահից հետո Աննան նշում էր, որ ամեն օր լաց էր լինում:

«Չնայած սուգը չպետք է հավիտենական լինի, ժամանակը կորուստը չի լրացնում, սակայն ես քրիստոնյա եմ, ինչպե՞ս կարող է հավիտենակություն չլինել,  ինչո՞ւ ենք այսքան սիրում իրար, եթե սերը երկինք չի գնալու»:

Աննան նաև հարցազրույցներից մեկում նշել էր, որ որդու մահից հետո  ամուսինը՝ Արմեն Էլբակյանը, դուրս էր եկել փողոց և բարձր բղավում էր. «Եթե ճի՞շտ է, որ կա հավիտենություն և  դու կաս և քո մոտ է իմ տղան, ինձ նշան տուր… »

Աննայի խոսքով՝ անձրևի կաթիլներ տեղացին հենց ամուսնու վրա, իսկ հուղարկավորության օրը երկնքում մեծ ծիածան էր հայտնվել:

(Visited 118 times, 1 visits today)