ԶՎԱՐՃԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Երբ թուրքերը 1918 թվականին մտնում են Ղարս, հայ արհեստավորներին հավաքում են ու հարցուփորձ են անում, թե ով ինչ մասնագետ է: Վարպետ Մելիքի պատասխանը կստիպի ձեզ լիաթոք ծիծաղել

Ինչպես հայտնի է բոլորին Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում։
Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ ու Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր

հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պար տադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի

ճնշ ման տակ։
Դուխով ֆեյսբուքյան էջը գրել է.
Երբ թուրքերը 1918 թվականին մտնում են Ղարս, հայ արհեստավորներին աշխատեցնելու նպատակով հավաքում են ու հարցուփորձ են անում, թե ով ինչ մասնագետ է: Նրանց մեջ էր նաև վարպետ Մելիքը։ -Կուզե՞ս աշխատել օսմանցու համար,- հարցնում են:
-Կաշխատիմ, հբը ի՞նչ բդի ենեմ,- պատասխանում է Մելիքը: -Բայց ինչպես ձերոնց համար ես աշխատել, էդպես էլ մեզ համար պիտի աշխատես։ -Ձեզի համար ավելի լավ կաշխատիմ, խոսք կուդամ: -Իսկ ի՞նչ գործ ես անում: -Դա գաղ կշինեմ։

(Visited 100 times, 1 visits today)