ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի ինքնազգացողությունը ԿԳԲ-ի պադվալում վատացել է

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի վիճակը Երեւան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի ԿԳԲ-ի պադվալում վատացել է:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը դիմել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց եւ վիրահատեն, սակայն ՊՈԱԿ-ը որեւէ քայլ դեռես չի իրականացրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։
Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց. «Հրապարակ» - 02.10.2021, Sputnik Արմենիա

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացրել։ Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են նաեւ Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։
Հավելելնք, որ Ստեփան Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

(Visited 60 times, 1 visits today)