ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվել են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, արձակուրդները. ՊՆ

Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում, արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված՝ փետրվարի 25-ից ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

ՊՆ-ն հորդորում է բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից:

(Visited 29 times, 1 visits today)