Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Գերմանական Konrad-Adenauer-Stiftung (KAS) հետազոտական ընկերությունը հրապարակել է Թուրքիայի երիտասարդության 2021 թվականի զեկույցը, որտեղ ասվում է, որ Թուրքիայի երիտասարդների 72,9%-ը ցանկանում է տեղափոխվել արտասահման։
Հարցված երիտասարդների մեծ մասը որպես արտագաղթելու ցանկության պшտճшռ նշել է տնտեսական ճգնшժшմը։ 2021 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հարցված 3243 հարցվածներից 82,9%-ը նշել է, որ Թուրքիայի եկամուտների բաշխումն անհավասար է, մինչդեռ 87,3%-ը նշել է երկրում գործազրկության բարձր մակարդակը, ասվում է զեկույցում։
Մեկնելու ցանկության մյուս հիմնական պшտճшռներն են գնաճը, տնտեսական կոլապսը , երկրում տիող шնшրդшրությունը , գործազրկությունը: Հարցված երիտասարդների 64,1%-ը չի հավատում, որ «աշխատանքի ընդունելիս մարդկանց վերաբերվում են իրենց կոմպետենտության և արժանիքների տեսանկյունից»։
Հարցվածների 55,2%-ն ասել է, որ գոհ չէ իր կյանքից, իսկ հարցման մասնակիցների մեկ քառորդը՝ 25,8%-ը, ասել է, որ դժգnհ է Թուրքիայում ապրելուց։
Մեծամասնությունը ցանկանում է տեղափոխվել Արևմտյան Եվրոպա։ Հարցվածների 30,6%-ն ասել է, որ կցանկանար մեկնել Գերմանիա, Անգլիա կամ Ֆրանսիա, իսկ մյուսները նշել են ԱՄՆ, Կանադա և Սկանդինավիա: Այս բոլոր երկրները հակված են ընդգծել օրենքի գերակայությունը և, բացառությամբ Միացյալ Նահանգների, ունեն բավականին ամուր սոցիալական ապահովության ցանցեր:
Նշվում է, որ Թուրքիայից հեռանալու ցանկությունն արտացոլվել է նաեւ հարցման մասնակիցների տեսակետներում՝ կապված երկրում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակի հետ։ Հարցվածների 58%-ն ընդգծել է, որ ընդհանրապես «չի վստահում» կառավարությանը։