Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը. բացահայտ հայտարարել է Ալիեւն ու ընդգծել՝ հավերժ պարտական է «մեծ եղբորը»՝ Էրդողանին

Aliyev-Erdoğan leadership in Nagorno-Karabakh crisis, changing South  Caucasus dimensions | OpinionՍտամբուլում անցկացվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության միության՝ Թյուրքական խորհրդի պետությունների ղեկավարների 8-րդ գագաթաժողովը։

Թուրքիայի նախագահը առիթը բաց չթողնելով, կրկին հրապարակային խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության մասին։ Էրդողանը շեշտել է, որ պատերազմի նման ավարտը մեծ նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար։ Բացահայտելով իրական նկրտումները՝ Էրդողանը մասնավորապես նշել է, որ դրանից նաև Թուրքիան իր օգուտները կունենա, այն է՝ ճանապարհ դեպի տնտեսական համագործակցություն և «կայունություն»։

Էրդողանը, որպես շնորհակալություն, Ալիևին հանձնել է թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը, վերջինս էլ հուզվել է պարգևից։ Ադրբեջանի նախագահը կրկին «մեծ եղբորը» շնորհակալություն է հայտնել, բարձր է գնահատել երկրին մեծ աջակցություն ցուցաբերած Թուրքիային։ Վերջինս ոգևորված է այն փաստից, որ Ադրբեջանը միայնակ չէ և կա գեթ մեկ պետություն, որ իրեն աջակցում է։

President Ilham Aliyev to pay a visit to Turkey next month«Առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ ես այդ շքանշանը ստացա իմ սիրելի եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Պատերազմի առաջին և վերջին օրվանից մենք զգում էինք այն աջակցությունը, որը նա ցուցաբերում էր մեզ։ Այդ աջակցությունը մեզ իսկապես ուժ տվեց, ոգեշնչեց մեզ, որովհետև իմ սիրելի եղբայրը ցույց տվեց, որ Ադրբեջանը միայնակ չէ աշխարհում, և Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին»,- հույս է հայտնել Ալիևը։

Feted in Baku, Turkey's Erdoğan rules out restoring ties with Armenia |  EurasianetԱդրբեջանի նախագահն այսօր էլ խոսել է «Զանգեզուրի միջանցքից»՝ ուշադրություն դարձնելով փաստին, որ միջանցքի բացմամբ երկրի հարավ-արևելյան հատվածը կկապվի Նախիջևանի հետ։

«Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թուրքական աշխարհը, և մեր համար կապող օղակ կդառնա Եվրոպայի հետ» ,- ասել է Ալիևը։

(Visited 45 times, 1 visits today)