Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոն փակ է, չի գործում:
«Հարգելի՛ ուղևորներ,
Պարետի հանձնարարականով մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, բացառությամբ՝ երկաթուղային տրանսպորտի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Մետրոպոլիտենը Երեւանում բացվել է 1981 թ. մարտի 7-ին եւ 39 տարվա մեջ առաջին անգամ այն չի աշխատում ամբողջությամբ:
(Visited 29 times, 1 visits today)