Մի քանի օրից Երևանում տեղի կունենա Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» գրքի շնորհանդեսը։
Գիրքն իր անվան պատճառով իրարանցում էր առաջացրել անվան պատճառով։ Շատերն այն կապեցին այլասերվածության քարոզի, անգամ Ստամբուլյան կոնվենցիայի հետ։
«Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Նույնն է նրանց դրաման՝ սիրել և լինել սիրված, գնահատված:
Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ։ Հերոսները կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռը, քանի որ ստիպված են խաղալ դերեր և ոչ միայն բեմում, այլ նաև կյանքում:
Հենց այստեղից էլ ծնվել է գրքի վերնագիրը՝ «Երրորդ սեռ»:
Գրքում դերասանուհիների կերպարները իրական են։ Ընթերցողներին ծանոթ են ոչ միայն նրանց անունները, այլ նաև նրանց կյանքի սկանդալային պատմությունները։
Նշենք, որ գիրքը վաղուց վաճառվում է Երևանի տարբեր գրախանութներում, սակայն շնորհանդեսը տեղի կունենա մի քանի օրից։ Սկայպի միջոցով շնորհանդեսին ներկա է լինելու նաև հեղինակը, ով բնակվում է Ֆրանսիայում։