Խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը ռուսական Россия1 հեռուստաալիքով հեռարձակվող «60 минут» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է Բելառուսում տիրող
իրավիճակին և օրինակ է բերել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը. «Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, նույնպես հեղափոխության արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը,
մարդ՝ ում քաղաքական գործունեությունը կարելի է գնահատել, որպես եվրոպամետ քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքական գործչի, սակայն նա հավատարիմ մնաց հայ — ռուսական հարաբերություններին»։
«60 минут» հաղորդաշարի Հաղորդավարներից մեկը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը Մինչև հիմա չի խա խտել Ռուսաստանի Դաշնության հետ որևէ պայմանավորվածություն։ Այնուհետև Շախնազարովը ասաց,
որ ըստ էության նա պետք է Հայաստանը շր ջեր դեպի արևմուտք, սակայն դա տեղի չունեցավ։ Նա բացարձակապես տանում է Երկիրը ճիշտ ուղղությամբ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.